122669 դիտում
15:26 19-03-2017
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում. ճակատ-ճակատի բախվել են Saturn Astra-ն ու Toyota-ն. 7 վիրավորներին առաջինը օգնության են հասել ճանաչված մեդիափորձագետը, ճանապարհային ոստիկաններն ու Արցախի փրկարար ծառայության տնօրենը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այսօր՝ մարտի 19-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 14:00-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 214-րդ կմ հատվածում բախվել են Saturn Astra մակնիշի 88 VA 988 համարանիշի և Toyota մակնիշի 61 TM 111 համարանիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 7 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Սիսիանի և Գորիսի հիվանդանոցներ:
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները, որոնց մեջ էր նաև Ճանաչված ու սիրված մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը, Արցախի Հանրապետության փրկարար ծառայության տնօրենը, ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի հրամանատար, ոստիկանության փոխգնդապետ Անդրանիկ Շաղոյանը, Սիսիանի քաղաքապետ Արթուր Սարգսյանը, ովքեր մինչ բժիշկների ժամանումը, իրենց անձնական և ճանապարհային ոստիկանության ծառայողական ավտոմեքենաներով վիրավորներին տեղափոխեցին հիվանդանոցներ:
Գրեթե 50 րոպեից ավելի քաղաքացիները իրենք էին օգնություն ցուցաբերում վիրավորներին, սակայն տեսնելով, որ շտապօգնությունը ուշանում է, նոր իրենք տեղափոխեցին, և միայն վերջում վիրավորներից մեկին տեղափոխեց շտապօգնության ավտոմեքենան, իսկ մեկին էլ տեղում բժշկական օգնություն ցուցաբերեցին:
Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Արսեն Հարությունյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Սիսիանի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը:
Ժամանել էին նաև Սիսիանի հրշեջ-փրկարարները, սակայն նրանք անելիք չունեին, քանի որ քաղաքացիները, ՃՈ 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի աշխատակիցների, Սամվել Մարտիրոսյանի և Արցախի Հանրապետության փրկարար ծառայության տնօրենի հետ անհրաժեշտ գործողությունները կատարել էին:
Փաստի առթիվ ՃՈ 6-րդ վաշտի հետաքննիչ Սուրեն Վարդանյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Ճանապարհային ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը:
Գ. Շամշյանը հայտնում է, որ վթարի մեղավորը եղել է Saturn Astra-ի վարորդը, ով դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի և ճակատ- ճակատի բախվել Toyota-ին:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2119 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)