211652_close_icon
views-count1123 դիտում article-date 11:29 14-10-2023

Ֆրանսիան արցախահայերի համար 1 մլն եվրո է փոխանցել Պարենի համաշխարհային ծրագրին

Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավար Քատրին Կոլոնայի որոշմամբ Ֆրանսիան 1 մլն եվրո է փոխանցել Պարենի համաշխարհային ծրագրին (ՊՀԾ)՝ 100 000 արցախահայերի բռնի տեղահանումից հետո  Հայաստանի կարիքները բավարարելու համար։ Այս մասին Х-ի իր միկրոբլոգում գրել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դեկոտինյին, որը հրապարակել է նաեւ ՊՀԾ համապատասխան հաղորդագրությունը։

«Հպարտությամբ հայտարարում ենք  Ֆրանսիայի շռայլ փոխանցման մասին՝ 1 մլն եվրոյի  չափով՝ Հայաստանում արտակարգ իրավիճակի հետ կապված ՄԱԿ ՊՀԾ ջանքերի շրջանակում, ՊՀԾ ղեկավար Սինդի Մակքեյնի եւ արտաքին գործերի նախարար Քատրին Կոլոնայի Նյու Յորքում կայացած հանդիպումից հետո։ Ամրապնդում ենք մեր գործընկերությունը՝ աջակցելու համար նրանց, ովքեր դրա կարիքն ունեն»,- նշվել է ՊՀԾ հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր