211652_close_icon
views-count2629 դիտում article-date 23:22 28-05-2021

Ֆրանսիան և Պարենի համաշխարհային ծրագիրը համագործակցում են՝ Հայաստանում տեղահանված անձանց աջակցելու համար

ՄԱԿ-ի Պարենի համաշխարհային ծրագիրը (ՊՀԾ) Ֆրանսիայի կառավարությունից ստացել է 300,000 եվրոյի ներդրում, որը կօգնի ՊՀԾ-ին դրամական փոխանցումների միջոցով աջակցել Հայաստանում պարենային առումով անապահով և տեղահանված անձանց՝ մինչև հունիսի վերջ հոգալու իրենց սննդի անհապաղ կարիքները:

Դրամական փոխանցումները ոչ միայն կաջակցեն առավել խոցելի անձանց, այլև դրական ազդեցություն կունենան տեղական տնտեսության վրա: Կանխիկ գումարով տեղական շուկաներից սնունդ ձեռք բերելու ընձեռված հնարավորությունը կօգնի ամրապնդել և խթանել տեղական շուկաները, որն էլ անմիջականորեն դրական ազդեցություն կունենա տեղական տնտեսության վրա:

ՊՀԾ-ի աջակցությունից օգտվող Հայաստանյան շահառուների համար ստեղծվել է հետադարձ կապի մեխանիզմ, որն ապահովում է ուղիղ կապ ՊՀԾ-ի հետ: Շահառուները կարող են զանգահարել 096 120 400 հեռախոսահամարով և գրել [email protected] էլեկտրոնային հասցեին` դրամական օգնության հետ կապված հետադարձ կապ հաստատելու, դիմումներ ներկայացնելու կամ բողոքների առկայության դեպքում:

Նմանատիպ նյութեր