Բաքվում կալանավորված Արցախի նախկին նախագահներն ու գեներալները կապ են հաստատել հարազատների հետ. News.am
Սեպտեմբերի 27-ին ադրբեջանցիների կողմից ապօրինի ձերբակալված Արցախի պաշտպանության բանակի հրամանատրի տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանը 2 օր առաջ ընտանիքի անդամների հետ հեռախոսով կարճատեւ զրույց է ունեցել։ Այս տեղեկությունը News.am-ին հաստատեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։
Հարազատների հետ կապ են հաստատել նաև Արցախի նախկին նախագահները, գեներալ Լևոն Մնացականյանը և Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանը։
Հշեցնենք՝ ադրբեջանցի սահմանապահները ձերբակալել, ապա կալանավորել են Արցախի նախկին պետնախարար, բարերար Ռուբեն Վարդանյանին, Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ Դավիթ Մանուկյանին, Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին և Արայիկ Հարությունյանին։ Սեպտեմբերի 30-ին ադրբեջանական լրատվամիջոցները հայտնեցին, որ Ադրբեջանում կալանավորվել է նաեւ Արցախի նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը։
Բաքվում կալանավորված նախկին բարձրաստիճան պաշտոնյաներին մի շարք ապօրինի մեղադրանքներ են ներկայացվել։ Նրանք բոլորն էլ կալանավորվել են չորս ամսով։