slot gacor slot gacor slot gacorslot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor streaming bola slot gacor slot demo slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot gacor slot qris slot gacor Situs Slot Gacor
Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին են հանձնել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները
211652_close_icon

Կարմիր խաչի ներկայացուցիչները Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին են հանձնել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները

views-count1657 դիտում article-date 10:39 26-12-2023
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները Բաքվում կալանավորված Արցախի նախկին ղեկավարներին են հանձնել հարազատների կողմից ուղարկված ծանրոցները: Այս մասին ադրբեջանական լրատվամիջոցների հետ զրույցում ասել է Ադրբեջանի խոշտանգումների դեմ կոմիտեի փոխնախագահ Էլչին Շիրինովը:

Նա մանրամասնել է, որ խոսքն Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի, նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի, Պաշտպանության բանակի նախկին հրամանատարի առաջին տեղակալ Դավիթ Մանուկյանի  և Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանի մասին է:

«Հանդիպման ընթացքում կալանավորները գոհունակություն են հայտնել պահման պայմաններից, հայտնել են, որ իրենց համար պարբերաբար զբոսանքներ են կազմակերպվում, պայմաններ են ստեղծվել ընտանիքի անդամների հետ ամենշաբաթյա հեռախոսազրույցի համար: Նրանք ապահովված են անհրաժեշտ գրքերով, հեռուստացույցի և էլեկտրոնային գրադարանի հասանելիություն ունեն, ինչպես նաև կարող են օգտվել մարզասրահից: Ընտանիքի անդամների խնդրանքով նրանց փաստաբան է նշանակվել: Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները կալանավորներին հանձնել են Հայաստանից նրանց ընտանիքների կողմից ուղարկված ծանրոցները»,- ասել է Շիրինովը:

Նմանատիպ նյութեր