1474 դիտում
08:42 13-10-2023
Որքան ունեցվածք ունի ՊԵԿ փոխնախագահը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի առաջին տեղակալ եւ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ Արտյոմ Սմբատյանը հայտարարագրել է մեկ բնակարան, որը ձեռք է բերել հեղափոխությունից հետո 31 մլն 244 հազար դրամով «Սահակյանշին» ՓԲԸ-ից Երեւանի Կենտրոն վարչական շրջանի բազմաբնակարան շենքում։
Սմբատյանը պաշտոնավարման ընթացքում՝ 2020 թվականին, ձեռք է բերել 2016 թվականի արտադրության Mercedes Benz մակնիշի ավտոմեքենա։ Փոխնախագահ Սմբատյանի բանկային հաշիվների մնացորդները կազմել են 20 մլն դրամ։ Կանխիկ դրամական միջոցները կազմել են 670 հազար դրամ։ Հաշվետու տարվա եկամուտները կազմել են 19 մլն 392 հազար դրամ, որից 18 մլն 946 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։
Եկամտի մյուս մասը՝ 446 հազար դրամը, Սմբատյանը ստացել է ՀՀ ֆինանսների նախարարությունից, ըստ երեւույթին, որպես եկամտահարկի վերադարձ հիփոթեքի մայր գումարի մարման համար։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը կազմել է 20 մլն 344 հազար դրամ, որը բնակարանի հիփոթեքի գումարի մնացորդն է։ Արտյոմ Սմբատյանը հանգստի համար ծախսել է 6 մլն 590 հազար դրամ։
Հիշեցնենք, որ Սմբատյանը նախկինում աշխատել է առողջապահական ոլորտում, 2019 թվականին եղել է ՀՀ ԱՆ գլխավոր քարտուղարի պաշտոնակատար։ Հիշեցնենք, որ ԱՆ գլխավոր քարտուղարի թափուր հաստիքի համար մրցույթին չի մասնակցել, քանի որ չի համապատասխանել օրենքով նախատեսված պահանջներին։ Ստացվում է, որ Սմբատյանը 9 ամիս ապօրինի զբաղեցրել է այս հաստիքը։ Արտյոմ Սմբատյանը առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի հովանավորյալն է եղել եւ այդ պաշտոնում նշանակվել էր նախարարի հետ ունեցած մտերմության շնորհիվ: Նա եղել է նաեւ ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ, ապա՝ 2021 թվականի օգոստոսից՝ ՀՀ ՊԵԿ նախագահի առաջին տեղակալ, եւ անցել է Տիգրան Ավինյանի շրջապատ:
Մինչ այս, ըստ պաշտոնական կենսագրականի, նա 2012-2019 թվականներին համատեղ աշխատանք է կատարել նաեւ ՀՀ ԿԱ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչությունում։ Սմբատյանի կինը՝ Գոհար Մկրտչյանը, ըստ ամուսնու հայտարարագրի, որպես մանկաբարձ-գինեկոլոգ աշխատում է «Ֆանարջյանի անվան ուռուցքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ-ում, որտեղից էլ, որպես աշխատանքի եկամուտ, ստացել է 4 մլն 908 հազար դրամ, որն էլ եղել է ամբողջ տարվա միակ եկամուտը։ Նա 2021 թվականին գնել է 2016 թվականի արտադրության BMW մակնիշի մեքենա։ Նախկինում մամուլը գրել էր, որ Պետեկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Արտյոմ Սմբատյանի հաշվապահ զոքանչի՝ Կարինե Համբարյանի նյութական վիճակը վերջին տարիներին զգալիորեն բարելավվել է։ Ընդ որում՝ Սմբատյանի զոքանչի ունեցվածքի ընդլայնումը տեղի է ունենում նրա փեսայի՝ պետական համակարգի օղակներով վերեւ սլանալուն համընթաց։ Եւ այսպես, Սմբատյանի կնոջ մայրը՝ Կարինե Համբարյանը, Երեւանի քաղաքապետարանի ենթակայության ներքո գտնվող չորս հիմնարկներում աշխատում է որպես հաշվապահ։ Նա Միսաք Մեծարենցի անվան 146 հիմնական դպրոցի հաշվապահն է։
Համբարյանը հաշվապահ է նաեւ Երեւանի Ա. Ցիցիկյանի անվան թիվ 2 երաժշտական դպրոցում եւ 2021-ի հունվարից, Երեւանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանի որոշմամբ, ընդգրկվել է նաեւ դպրոցի կառավարման խորհրդում՝ որպես քաղաքապետի ներկայացուցիչ։ Համբարյանը «Զարթոնք» գեղագիտական դաստիարակության ՀՈԱԿ-ում եւ Երեւանի 49-րդ մանկապարտեզում եւս որպես հաշվապահ է ձեւակերպված։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
1279 դիտում
08:43 14-11-2023
Որքան ունեցվածք ունի իշխանությունների սրտի դատավորը. նա նոր պաշտոնի հույս ունի. «Ժողովուրդ»
1576 դիտում
08:46 14-10-2023
Որքան ունեցվածք ունի իշխանափոխությունից հետո իր պաշտոնին մնացած պաշտոնյան. «Ժողովուրդ»
1939 դիտում
08:52 24-10-2023
Որքան ունեցվածք ունի Համաշխարհային բանկում կարիերան սկսած պաշտպանության փոխնախարարը. «Ժողովուրդ»
Այս բաժնից
868 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3214 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը