1942 դիտում
08:52 24-10-2023
Որքան ունեցվածք ունի Համաշխարհային բանկում կարիերան սկսած պաշտպանության փոխնախարարը. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի տեղակալ Կարեն Բրուտյանը պաշտոնը զբաղեցնում է 2021 թվականի օգոստոսի 13-ից։ Բրուտյանը մինչ այս՝ 2018 թվականի մայիսից, զբաղեցրել է ֆինանսների նախարարի առաջին տեղակալի պաշտոնը: Մինչ այս էլ նա կառավարությանն առընթեր Պետական եկամուտների կոմիտեի նախագահի առաջին տեղակալն էր:
Փոխնախարար Բրուտյանի կարիերան սկսվում է Համաշխարհային բանկի պետական ներքին ֆինանսական հսկողության խորհրդատուից մինչեւ պաշտպանության նախարարի տեղակալ։ Բրուտյանը 2016 թվականին, երբ եղել է ՊԵԿ նախագահի տեղակալ, հայտարարագրել է 1 բնակարան բազմաբնակարան շենքում, 1 անհատական բնակելի տուն եւ 1 հողամաս, եւ քանի որ նախկինում հայտարարագրերում չէր երեւում գույքի գնման ժամանակը, տեղանքը եւ գնման եղանակը, այդ պատճառով այլ մանրամասներ չենք ներկայացնում։ Այնուամենայնիվ, 2023 թվականին ներկայացված հայտարարագրից հասկանում ենք, որ Բրուտյանի բնակարանը ժառանգություն է, իսկ բնակելի տունը՝ նվիրատվություն։
Այս անգամ՝ 2023 թվականին, նա եւս մեկ անշարժ գույք ունի, որը ձեռք է բերել 2019 թվականին։ 2016 թվականին պաշտոնատար անձի արժեթղթերը եւ ներդրումները կազմել էին 50 հազար դրամ, փոխառությունները կազմել էին 55 հազար եվրո։ 2023 թվականին Բրուտյանի հանձնված եւ վերադարձված փոխառությունները բավականաչափ աճել են՝ կազմելով 79 մլն 314 հազար դրամ եւ 5 հազար եվրո։
Փոխառությունները, այսինքն՝ վարկերը, աճել են, քանի որ աճել են Բրուտյանի եւ՛ կանխիկ դրամական միջոցները, եւ՛ տարեկան եկամուտները։ Այսպիսով, ըստ 2016 թվականին ներկայացրած հայտարարագրի՝ փոխնախարարի դրամական միջոցները կազմել էին 25 մլն դրամ, 85 հազար դոլար եւ 58 հազար եվրո։ 2023 թվականին դրանք անգերազանցելիորեն աճել են՝ դառնալով 50 հազար եվրո, 40 հազար դոլար եւ 55 մլն դրամ, նաեւ բանկային հաշիվները կազմել են 856 հազար դրամ։
Բրուտյանի տարեկան եկամուտը այդ տարվա հունվարի մեկից մինչեւ պաշտոնը ստանձնելու օրը կազմել է 5 մլն 749 դրամ։ Նույն տեմպով այս տարիների ընթացքում աճել են նաեւ եկամուտները գրեթե 4 անգամ՝ դառնալով 19 մլն 283 հազար դրամ։ Ստացված վարկերի եւ փոխառությունների մայր գումարի մնացորդը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ կազմել է 48 մլն 286 հազար դրամ, որից 2-ը բնակելի տան հիփոթեք է, որը կազմում է տարեկան եկամտի կրկնակիից մի փոքր ավելի։ Հավելենք նաեւ, որ Բրուտյանը տրանսպորտային միջոց չի հայտարարագրել, սակայն կինը՝ Անի Սարգսյանը, հայտարարագրել է 2018 թվականի արտադրության Nissan մակնիշի մեքենա, որը գնել է 2020 թվականին։
Կնոջ կանխիկ դրամական միջոցները կազմել են 35 հազար դոլար, 2 մլն դրամ եւ 15 հազար եվրո։ Բրուտյանի կինը՝ որպես մասնագետ, աշխատում է ամուսնու նախկին աշխատավայրում՝ Պետական եկամուտների կոմիտեում, որտեղից էլ, որպես աշխատանքի վարձատրություն, ստացել է 997 հազար դրամ։
Ամբողջությամբ հոդվածը՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում

Նմանատիպ նյութեր
1405 դիտում
08:46 21-11-2023
Նարեկ Զեյնալյանը բանկում բաժնեմաս է գնել. ինչ ունեցվածք ունի ՔՊ-ական պատգամավորը. «Ժողովուրդ»
1279 դիտում
08:43 14-11-2023
Որքան ունեցվածք ունի իշխանությունների սրտի դատավորը. նա նոր պաշտոնի հույս ունի. «Ժողովուրդ»
6977 դիտում
09:02 04-07-2018
Ինչ ունեցվածք ունի պաշտպանության փոխնախարարը. «Փաստ»
Այս բաժնից
877 դիտում
09:00 12-12-2024
Հերթը հասավ արվեստի դպրոցների՞ն. «Փաստ»
3220 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2236 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը