Թուրքիան դարձել է մարդու իրավունքներով մտահոգ երկիր․ Արտակ Զաքարյան
Թուրքիայի նախագահը խոսում է մարդու իրավունքներից, ասելով`«...Ներկա պահին Գազայում չկա ոչ ջուր, ոչ հաց, ոչ պարենամթերք: Այս ամենը հակասում է մարդու իրավունքներին: Որտե՞ղ է Արևմուտքը, ինչ-որ միջոցներ ձեռնարկու՞մ է»։ Այդ մասին ֆեյսբուքյան էջում գրում է ՊՆ նախկին փոխնախարար Արտակ Զաքարյանը․
«Երբ Արցախի 120.000 հայեր, իր կրտսեր եղբայր Ալիևի ջանքերով, ինը ամիս շարունակ զրկված էին հացից, պարենամթերքներից ու գազից` Թուրքիան չէր մտահոգվում մարդու իրավունքներով: Երբ անխնա ռմբակոծվում ու սպանվում էին Արցախի խաղաղ բնակիչները, իսկ հետո ցեղասպանությունից փրկվելով բռնի տեղահանվում իրենց հայրենիքից` կրկին ոչ մի մտահոգություն: Հիմա Թուրքիան դարձել է մարդու իրավունքներով մտահոգ երկիր»,- գրել է Զաքարյանը։