1309 դիտում
17:31 12-10-2023
«Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ողջ ռազմական եւ իրավապահ ուժերը ԼՂ քաղաքացիական բնակավայրերից». ՄԱԿ-ի դատարանում ներկայացրեցին հայկական կողմի պահանջները. Aravot.am
ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում, որտեղ այսօր քննվում է Հայաստանի հայցն ընդդեմ Ադրբեջանի, Հայաստանի շահերը ներկայացնող փաստաբանները ներկայացրեցին, թե ինչպես են ձերբակալել Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին, ու նրանք այսօր սպասում են իրենց վերաբերյալ դատաքննության՝ իրենց դեմ հորինված մեղադրանքների առնչությամբ:
Պրոֆեսոր Լինոս Ալեքսանդր Սիսիլիանոսը նշեց, որ ԼՂ-ի գործիչները Բաքվի կողմից ազատազրկված են ու ադրբեջանցիները նախատեսում են կրկին հայերի ձերբակալել, շուրջ 300 մարդու ձերբակալության ցուցակ ունեն, ուստի պահանջեց, որ Ադրբեջանը հրաժարվի ձերբակալված պաշտոնյաների նկատմամբ պատժիչ միջոցներից։
Նա ընդգծեց, որ էթնիկ զտումների սահմանումը ներառում է նաեւ վտարումն ու սպանությունը, մարդկանց բռնի կամ սպառնալիքների միջոցով տեղահանվել ստիպելը, մշակութային ժառանգությունը ոչնչացնելը, մարդկանց կենսապայմանները դիտավորյալ վատթարացնող պայմաններ ստեղծելը. «Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչությունը ստիպված է եղել լքել տարածաշրջանը ենթակառուցվածքների վնասման, վտարման համար ուժի կիրառման եւ վերադարձի համար պայմանների բացակայության պատճառով։ Մնացածների համար ապրելու պայմաններ չեն ստեղծվել, իսկ դրանք ծեր ու հիվանդ մարդիկ են»:
Նա հիշեցրեց Ադրբեջանի նախագահ Ալիեւի հայտարարությունը, որ էթնիկ հայերը հատուկ կարգավիճակ կամ արտոնություններ չեն ունենա. «Ինչպե՞ս կարող են մարդիկ վստահել իշխանություններին մոնիտորինգի բացակայության պայմաններում, երբ այս երկրի իշխանությունները տարիներ շարունակ խոշտանգել եւ արտադատական պատժի են ենթարկել հայերին։ Ադրբեջանը ակտիվ քայլեր է ձեռնարկում, որպեսզի հայերի վերադառնալու իմաստը չլինի: Միջազգային կոնվենցիան պաշտպանում է մշակութային ժառանգությունը։ Չնայած դրան, Ադրբեջանը քանդել է Ստեփանակերտի խաչը եւ քանդում է գերեզմանատներն ու վանքերը։ Խախտվել են նաեւ սոցիալական պաշտպանության եւ բժշկական օգնության իրավունքները»:
Փաստաբանները ներկայացրեցին հայերի նկատմամբ ատելության դրսեւորումները, թե ինչպես է Ալիեւը ոչնչացնում հայկական նշանները, հայտարարում, որ այսուհետեւ Ղարաբաղում օտար լեզվով, այսինքն՝ հայերենով երգեր չեն հնչելու, փոխում են հայերեն ճանապարհային նշաններն անգամ: Էլիս Մաքդոնալդն ասաց. «Հիմա փաստարկ կբերի Ադրբեջանը, թե նրանք, ովքեր փախել են Ղարաբաղից, հիմա Հայաստանում են եւ պաշտպանված են: Իհարկե, հայ ժողովուրդը գրկաբաց ընդունելու է, աջակցելու է նրանց մարդկային հնարավորությունների սահմաններում, աջակցություն կտրվի նաեւ միջազգային հանրությունից, սակայն խնդիրն այն է, որ ինչ օգնություն էլ տրվի մարդկանց այս խոցելի խմբին, կոնվենցիայով նախատեսված նրանց իրավունքները կախված են նրանից, թե արդյոք կկարողանա՞ն նրանք վերադառնալ իրենց հայրենիք, վայելել իրենց մշակույթը, իրենց լեզուն ու կրոնը իրենց նախնիների հայրենիքում, իսկ Ադրբեջանը խախտում է այդ իրավունքները»:
Հայաստանը ներկայացնող պրոֆեսոր Շոն Մըրֆին էլ նշեց, որ Ադրբեջանը չի ձեռնարկել որեւէ քայլ՝ թույլ տալու հայերի վերադարձ. «Ադրբեջանը մեզ վստահեցնում է, որ ԼՂ-ում էթնիկ հայերին կտա իր սահմանադրությամբ սահմանված բոլոր իրավունքներն ու ազատությունները։ Այնուամենայնիվ, այդպիսի աղոտ վստահեցումները բավարար չեն, որպեսզի բավարարեն այն անհրաժեշտ պայմանները, որոնք հարկ կլինեն էթնիկ հայերի վերադարձի համար՝ հաշվի առնելով նրանց դեմ Ադրբեջանի երկարատեւ ու լավ փաստաթղթավորված ատելությունը։ Կոնկրետ վստահեցումներ չկան, որ օրինակ, քաղաքացիական անձինք չեն ենթարկվի հետապնդման, եթե վերադառնան, որ տները, որոնք ոչնչացվել են, կվերակառուցվեն, այն տները, որոնք չեն ոչնչացվել, չեն տրվի ադրբեջանցիներին: Վերաինտեգրման խոստումը չի հարգում ԼՂ կարգավիճակը որպես ինքնավար մարզ։
Ի հակադրություն սրա՝ նախագահ Ալիեւը խոստացել է, որ ԼՂ-ում ապրող հայերը չեն ունենա ոչ մի կարգավիճակ, ոչ մի անկախություն եւ ոչ մի հատուկ արտոնություն։ Ադրբեջանի աղոտ վստահեցումները, իրավիճակին չօգնող խոստումները սին են՝ հաշվի առնելով Ադրբեջանի վարքը գետնի վրա, մշակութային ժառանգության սպառնալիքները իրենց վերահսկողության տակ անցած տարածքներում։ Մեր պահանջն այն է, որ թույլ տան տեղահանված անձանց վերադարձ, թույլ տան այնտեղ ապրել: Հաջորդ միջոցը, որը հայցում ենք, հետեւյալն է՝ Ադրբեջանը պետք է դուրս բերի իր ողջ ռազմական եւ իրավապահ ուժերը ԼՂ քաղաքացիական բնակավայրերից եւ հաստատություններից, որոնք իր կողմից զավթվել են 2023-սեպտեմբերի 19-ի զինված հարձակման հետեւանքով։
Սա նշանակում է դուրս բերել նրանց քաղաքացիական հաստատություններից: Այս խնդրանքը վերաբերում է այն հանգամանքներին, որոնք հանգեցրել են էթնիկ հայերի տեղահանմանը եւ կարող են խոչընդոտել նրանց վերադարձին: Եթե դուրս չբերվեն քաղաքացիական շենքերից, դպրոցներից, պաշտամունքի վայրերից, առողջապահական հաստատություններից, էթնիկ հայերը, որոնք լավ ծանոթ են ադրբեջանցիների վայրագություններին, կվախենան վերադառնալ եւ ապրել Ղարաբաղում: Կան տեսանյութերը, որ Ադրբեջանը կրակում է քաղաքացիական տների վրա, ավար վերցնում, զինվորները գլխատում, խոշտանգում են, բռնության են ենթարկում էթնիկ հայերին: Նրանք պարգեւատրվում են Ադրբեջանում: Հաջորդ միջոցը, որը հայցում ենք, հետեւյալն է՝ Ադրբեջանը չպետք է միջամտի ՄԱԿ-ի գործողություններին, այցելություններին և հայ բնակչության հետ շփումներին: Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ԿԽՄԿ-ի գործունեությունը խոչընդոտող քայլերից և ակտիվորեն համագործակցի նրա հետ»:
Շոն Մըրֆին, ներկայացնելով հաջորդ պահանջը, ասաց, որ Ադրբեջանը պետք է զերծ մնա պատժիչ գործողություններից Լեռնային Ղարաբաղի նախկին կամ ներկայիս ղեկավարների, ներկայացուցիչների եւ ռազմական հրամանատարության ներկայացուցիչների նկատմամբ: Այսպիսի անհատներին պատժելու գործողությունները զուտ այն պատճառով, որ նրանք ձգտել են պաշտպանել ԼՂ էթնիկ հայերին, պետք է բացառվի: Ադրբեջանն արդեն կալանքի տակ է վերցրել առնվազն 8 նախկին եւ ներկա բարձրաստիճան պաշտոնյաների ԼՂ-ից, Ադրբեջանը կալանավորել է նաեւ անորոշ քանակությամբ այլ անձանց, Ադրբեջանը նույնականացրել է հարյուրավոր էթնիկ հայերի, որոնք պլանավորում է ձերբակալել:
Դատարանը քաջատեղյակ է, որ կա երկարատեւ եւ լավ փաստաթղթավորված պատմություն, թե ինչպես են էթնիկ հայերը, գերեվարվածները Ադրբեջանի կողմից վատ վերաբերմունքի արժանացել, հետեւաբար դատարանի որոշմամբ պետք է Ադրբեջանին պարտավորեցնել ձեռնպահ մնալ այն գործողություններից, որոնք կթիրախավորեն այդ անձանց, որոնք ունեցել են պարտավորություն անվտանգություն ապահովել, Ադրբեջանը պետք է հարգի ու պաշտպանի նրանց հիմնարար մարդու իրավունքները»: Շոն Մըրֆին ամփոփելով ասաց, որ եթե հավատանք Ադրբեջանին, որ պատրաստ է ճանաչել էթնիկ հայերի իրավունքները, նրանք հանգիստ կարող են վերադառնալ իրենց տները, ապա ինչո՞ւ է Ադրբեջանը մտահոգվում եւ առարկություններ ներկայացնում դատարանի միջանկյալ որոշման հետ կապված, չէ՞ որ այն ուղղված է հենց էթնիկ հայերի իրավունքների պաշտպանությանը:

Նմանատիպ նյութեր
2976 դիտում
18:11 04-11-2020
Հայկական կողմի քաղաքացիական զոհերն ու կորուստները. Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնի տվյալները
Այս բաժնից
1210 դիտում
21:59 22-12-2024
Գյումրիում վառվել են գլխավոր տոնածառի լույսերը
1180 դիտում
17:10 22-12-2024
Արթիկի տարածաշրջանում թույլ ձյուն է տեղում
1006 դիտում
14:39 22-12-2024
Տիգրան Մկրտչյանը ներկա է գտնվել Հունաստանի ռազմական ակադեմիայի սաների երդման հանդիսավոր արարողությանը