211652_close_icon
views-count1975 դիտում article-date 22:55 28-02-2023

«Եթե Սամվել Բաբայանը Արցախում ասում է, թե հետ է բերելու նախկինների ամբողջ թալանածը, բա իր թալանա՞ծը ով պետք է հետ բերի». Արդարադատության գեներալ-մայոր․ aravot.am

Aravot.am-ը գրում է․ «Արդարադատության գեներալ-մայոր Թաթուլ Պետրոսյանը «Հայելի» ակումբում անվերապահորեն համաձայնելով, որ 35 տարի առաջ Սումգայիթում եւ Բաքվում հայ ազգաբնակչության նկատմամբ կատարվել են ցեղասպանական գործողություններ, որ դրանք մինչեւ հիմա էլ շարունակվում են, ու մենք կրկին կանգնած ենք ցեղասպանության վտանգի առջեւ, նաեւ նշեց․ «Բայց եթե ավելի հեռու գնանք, չէ՞ որ 1915 թվականին էլ տեղի է ունեցել ցեղասպանություն։ 73 տարի հետո կրկին ցեղասպանություն իրականացվեց,  այս անգամ՝ արդեն  Ադրբեջանի տարածքում։ Եվ այս ամենը հիշելով, պետք է գնահատենք այսօրվա իշխանություն կոչվածների՝ խաղաղության դարաշրջան բացելու աբստրակտ գաղափարները։ Հայը մշտապես պետք է հասկանա, որ թուրքը միշտ եղել եւ մնում է հայասպան գործողություն իրականացնող։ Ադրբեջանը նույն թուրքերն են։ Մենք պե՞տք է հասկանանք, որ թուրքի հետ մենք չենք կարող խաղաղ գոյակցել»։

Ամբողջական հոդվածը՝ սկզբնաղբյուր կայքում։

Նմանատիպ նյութեր