211652_close_icon
views-count1543 դիտում article-date 22:56 10-10-2023

«Սոս Ջանիբեկյանը չունի իմ կամ իմ ազգանունի հանդեպ ոչ մի բարոյական կամ այլ պարտավորություններ». Մհեր Մկրտչյանը՝ թատրոնի շուրջ խոսակցությունների մասին

Ռեժիսոր Մհեր Մկրտչյանը ֆեյսբուքյան իր էջում անդրադարձել է Սոս Ջանիբեկյանի՝ Մհեր Մկրտչյան թատրոնի տնօրեն նշանակվելու խոսակցություններին: Ռեժիսորի հրապարակումը ներկայացնում ենք առանց խմբագրման։ 

«Ես ինձ թույլ չեմ տա թիրախավորել Սոս Ջանիբեկյանին` նա չունի իմ կամ իմ ազգանունի հանդեպ ոչ մի բարոյական կամ այլ պարտավորություններ: Ուզում ա դառնալ թատրոնի տնօրեն` խնդրեմ: Հիշելով իհարկե, որ ոչ նիկոլը, ոչ ավինյանը հավերժ իշխանություն չեն ունենա։

Զզվելի են նրանք, ովքեր իրենց 70 անց ապրած տարիներով կամ դրանից ավել հավաքած կիլոգրամներով մոռացան անցյալը  և շատ արագ տեղավորվեցին ավինյանի հետույքում: Կարծում եմ նրանք շատ հետաքրքիր կյանք կունենան: Շատ»։

 

Նմանատիպ նյութեր