Միշոն, Հովհաննես Ազոյանը, Սոս Ջանիբեկյանը և այլ հայտնիներ ներկա գտնվեցին Echo նախագծի SunSet միջոցառմանը, որը տեղի ունեցավ El SKY BAR-ի բացօթյա տանիքում. ԲԱՑԱՌԻԿ ԱՄԲՈՂՋԱԿԱՆ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ EXCLUSIVE.am
Կայացավ [url=https://web.facebook.com/ELSkyBarYerevan/?_rdc=1&_rdr]Echo[/url] նախագծի բացօթյա SunSet (vol.2) միջոցառումը՝ [url=https://web.facebook.com/ELSkyBarYerevan/?_rdc=1&_rdr]EL SKY BAR[/url]-ում: Խելահեղ երեկո՝ բարձրորակ երաժշտությամբ, համեղ հյուրասիրություններով, խաղերով և բարձրակարգ սպասարկումով:
Ներկաները վայելեցին ավելի քան 17 ժամ շարունակ գեղեցիկ երաժշտություն՝ ոլորտի լավագույն DJ-ների կողմից:
Arik K-ը, ALEN HERTZ-ը, XTRM-ը, DJ DONZ-ը Serjo-ն ապահովեցին ներկաների բարձր տրամադրությունը, հաղորդելով անսահման էներգիա:
Ի դեպ՝ վերջում Serjo-ի հետ b2b ձևաչափով իր ռիթմերով ներկաներին «վարակեց» նաև Aram Chakhoyan-ը:
Երեկոյին ներկա էին նաև հայտնի և սիրված դեմքեր հայկական շոու բիզնեսից: Այստեղ իրենց երեկոն էին անցկանցում սիրված դերասաններ Սոս Ջանիբեկյանը իր ընտրյալի հետ, Հովհաննես Ազոյանը, ռեփեր Միշոն և այլ հայտնիներ:
EXCLUSIVE.am-ը ներկա է գտնվել երեկոյին և ներկայացնում է բացառիկ ամբողջական ֆոտոռեպորտաժը՝ SunSet (vol.2) միջոցառումից:
Նյութը և լուսանկարները՝ ԷՄԻՆ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ