4143 դիտում
12:14 23-03-2015
Ավելի լավ է ունենալ ու կորցնել, քան չունենալ ու չկորցնել. Սոս Ջանիբեկյանը հոր՝ Կարեն Ջանիբեկյանի մասին
«Ավելի լավա ունենալ ու կորցնել, քան չունենալ ու չկորցնել…
Երբ փակում ես աչքերդ ու առաջին պատահած մթությունն ավելի հարազատ է, քան սեփական «ես»-դ… բացակայությունն իր դատարկությամբ ավելի մեծ ներկայություն է, քան գիտակցված ներկան... Հասկանում ես, որ արտաշունչդ քո հարազատ շունչն էր, որին դու բաց թողեցիր, որ ապրես… Երբ աչքերդ իսկականից բացվեց ու կուրացար «լույս»-ից , թողեցիր «ես»-դ հետապնդող պահի մեջ… Ու հաղթահարիր սեփական կարոտդ ու ընդունիր ԱՍՏՎԱԾԱՅԻՆ հավիտենականությունը, որ լսես լռություն…»,-ֆեյսբուքյան իր [url=https://www.facebook.com/sos.janibekyan.3/posts/572222969581806?pnref=story]էջում [/url]գրառել է Սոս Ջանիբեկյանը:
Հիշեցնենք, որ մարտի 22-ին երկարատև հիվանդությունից հետո` 77 տարեկանում, կյանքից հեռացավ ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Գուրգենի Ջանիբեկյանը, ում մահվան կապակցությամբ կստեղծվի թաղման կառավարական հանձնաժողով:
Նմանատիպ նյութեր
7481 դիտում
15:20 01-07-2015
Շնորհավոր լուսավոր ծնունդդ, Հերս…. Սոս Ջանիբեկյան. այսօր Կարեն Ջանիբեկյանի ծննդյան օրն է
Այս բաժնից
988 դիտում
20:00 25-01-2025
Ադրբեջանը Դադիվանքը համարում է ուդիական հոգևոր կառույց, սակայն իրականությունն այլ է․ «Գեղարդ» հիմնադրամ
1003 դիտում
19:21 25-01-2025
Հայոց բանակի օրվա առթիվ կկատարվի Հանրապետական մաղթանք