211652_close_icon
views-count40113 դիտում article-date 10:43 10-10-2023

Արտակարգ դեպք՝ Երևանում. պայթյուն և հրդեհի բռնկում՝ Opel մակնիշի ավտոմեքենայում. տուժածներին տեղում բուժօգնություն են ցուցաբերել շտապօգնության բժիշկները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երեկ՝ հոկտմբերի 9-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:05-ի սահաններում ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության 9-11 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազագն է ստացվել, որ Մամիկոնյանց փողոցի թիվ 36/2 շենքի բակում պայթյունի ձայն է լսվել, ինչից հետո բակում կայանված Opel Astra մակնիշի ավտոմեքենայում կրակ և ծուխ է նկատվել:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի թիվ 5-րդ հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ: Ինչպես նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:

Դեպքի վայր են ժամանել ոստիկանության Արաբկիրի բաժնի պետ Ռուբեն Ներսիսյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Սերգեյ Մամիկոնյանը: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար՝ Սուրեն Ալեքսանյանի գլխավորությամբ:

Պարզվել է, որ դեռևս անհայտ հանգամանքներում, Երևանի բնակիչ՝ 33-ամյա Աշոտ Ա.-ի վարած, սակայն կայանված Opel Astra մակնիշի ավտոմեքենայում տեղի է ունեցել պայթյուն՝ հրդեհի բռնկմամբ: Բարեբախտաբար հրդեհը ինքնամարվել է, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:

Տեղում օպերատիվորեն ժամանած Երևանի 1-03 շտապօգնության բժիշկները անհրաժեշտ բուժօգնություն են ցուցաբերել Ա. Ավետիսյանին և ավտոմեքենայում գտնվող ուղևոր Երևանի բնակիչ՝ 27-ամյա Գևորգ Ս-ին:

Վերջիններս բժիշկների կողմից անհրաժեշտ բուժօգնություն ստանալուց հետո հրաժարվել են հոսպիտալացվել:

Դեպքի փաստով ոստիկանության Արաբկիրի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվում:

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 66+
66+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր