30759 դիտում
19:31 09-10-2023
Ավտովթար Երևանում. Հյուսիսային ավտոկայանի հարևանությամբ բախվել են Nissan Teana-ն ու Kia Sorrento-ն, Kia-ն հայտնվել է կանաչ գոտում. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ հոկտեմբերի 8-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։
Ժամը 23:40-ի սահմաններում Աճառյան փողոցում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչ 24-ամյա Սայաթ Հ.-ի վարած Kia Sorrento մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ 42-ամյա Ալինա Գ.-ի վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ալինա Գ.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Էրեբունի բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի 1-ին վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արսեն Ստեփանյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Դավիթ Նիկողոսյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Երևան քաղաքի գնդից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ բաժնի պետ Գոռ Թադևոսյանի, ավագ քննիչ Գեղամ Ծառուկյանի գլխավորությամբ։
Վթարի փաստով քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ բախման հետևանքով Kia-ն հայտնվել է կանաչ գոտում։
Լուսանկարները՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 55+
55+