92426 դիտում
10:47 06-10-2023
Տարվա խոշոր չափի գողությո՞ւն, թե՞ խարդախություն․ կոտրել են «Արցախբանկ» ՓԲԸ-ին պատկանող ավտոմեքենայի ապակին և այնտեղից հափշտակել 60 մլն դրամ և 100 պարկ գրավադրված ոսկյա զարդեր
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ հոկտեմբերի 2-ին, առանձնապես խոշոր չափի գողության դեպք է տեղի ունեցել Երևանում:
Այդ օրը ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քրեական ոստիկանության գլխավոր վարչություն է դիմել Երևանի բնակիչ՝ 44-ամյա Արման Մ.-ն, և հայտնել, որ նույն օրը «Արցախբանկ» ՓԲԸ-ի գլխամաս է ներկայացել Արցախի Հանրապետության Մարտունի քաղաքի «Արցախբանկ»-ի կառավարիչ Արամ Բ.-ն և հայտնել, որ սեպտեմբերի 22-ին, տեղեկանալով Արցախի Հանրապետությունից ժողովրդի տարհանման մասին, «Արցախբանկ» ՓԲԸ-ի Մարտունու մասնաճյուղի ամբողջ գումարը՝ մոտ 60 մլն ՀՀ դրամ գումար և մոտ 100 պարկ գրավադրված ոսկյա զարդերը, վերցրել և դրել է իր անձնական օգտագործման ավտոմեքենայի մեջ և գնացել տուն՝ հաջորդ օրը ՀՀ մեկնելու նպատակով:
Հաջորդ օրը՝ առավոտյան, նա նկատել է, որ ահայտ անձը կամ անձինք կոտրել են ավտոմեքենայի ապակին և այնտեղից գողացել ողջ գումարն ու պարկերով եղած ոսկյա զարդերը:
Դեպքի փաստով ՀՀ ՆԳՆ Քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ձևակերպվել են փաստաթղթեր, որոնք փոխանցվել են Հայաստանի քննչական կոմիտե:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

Նմանատիպ նյութեր
31229 դիտում
22:29 05-09-2017
Երևանում կոտրել են նախարարներից մեկի իրավախորհրդատուի BMW-ի ապակին և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար
113626 դիտում
20:44 14-10-2019
Խոշոր չափի գողություն՝ «Երևան Մոլ» առևտրի կենտրոնի ավտոկայանատեղիից. կոտրել են Lexus-ի ապակին և հափշտակել մոտ 6 մլն դրամ