211652_close_icon
views-count31295 դիտում article-date 22:29 05-09-2017

Երևանում կոտրել են նախարարներից մեկի իրավախորհրդատուի BMW-ի ապակին և այնտեղից հափշտակել խոշոր չափի գումար

[color=#CC0000]SHAMSHYAN.com-[/color]ի տեղեկություններով՝ սեպտեմբերի 3-ին գողության դեպք է տեղի ունեցել Երևանում: Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի բնակիչ, 33-ամյա Վահե Վարդապետյանը Ոստիկանության Ավանի բաժանմունք հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք սեպտեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը իրենց շենքի բակում կոտրել են իր BMW մակնիշի ավտոմեքենայի ապակին և ավտոմեքենայի միջից գողացել են պայուսակը: Պայուսակում եղել է 1500 ԱՄՆ դոլար, 70 լարի և Սամսունգ G7 տեսակի բջջային հեռախոս: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Վ. Վարդապետյանը հայտնել է, որ ինքը աշխատում է նախարարություններից մեկում ՝ նախարարի իրավախորհրդատու: Փաստի առթիվ Ոստիկանության Նոր-Նորքի բաժնի հետաքննչական բաժանմունքում հետաքննություն է սկսվել: [color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Նմանատիպ նյութեր