211652_close_icon
views-count4153 դիտում article-date 16:52 03-10-2023

ՄԻՊ-ի չհայտարարված այցը «Սևանի հոգեկան առողջության կենտրոն». հատուկ ուշադրություն է դարձվել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքներին առնչվող հարցերին

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի Խոշտանգումների և վատ վերաբերմունքի կանխարգելման վարչության ներկայացուցիչներն այսօր՝ հոկտեմբերի 3-ին, Պաշտպանի հանձնարարությամբ չհայտարարված մշտադիտարկման այց են իրականացրել «Սևանի հոգեկան առողջության կենտրոն» փակ բաժնետիրական ընկերություն:

Այցի շրջանակում հատուկ ուշադրություն է դարձվել այնտեղ բուժում ստացող Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց իրավունքներին և սոցիալական վիճակին, նրանց  փաստաթղթերին առնչվող հարցերին:

Մշտադիտարկման շրջանակներում ստուգվել են հոգեբուժական կազմակերպությանում բուժում ստացող անձանց պահման և անձնակազմի աշխատանքային պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը, դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին, ոչ հոժարակամ և անգործունակ ճանաչված անձանց բուժման ընթացակարգերը, ինչպես նաև հաստատությունում պահվող բուժառուներին առնչվող փաստաթղթերը։

Արձանագրված խնդիրները Պաշտպանի ներկայացուցիչները քննարկել են հոգեբուժական հաստատության տնօրինության հետ: 

Խնդիրները կամփոփվեն և դրանց լուծմանն ուղղված առաջարկները համապատասխան վերլուծության հետ միասին կներկայացվեն իրավասու մարմիններին:

Նմանատիպ նյութեր