51907 դիտում
23:02 27-09-2023
Արտակարգ դեպք Երևանում. հրդեհ է բռնկվել Երևանի քաղաքապետարանին պատկանող աղբատար բեռնատարում. այն դարձել է ոչ շահագործելի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 27-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության 9-11 Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Օհանովի փողոցում, ավտոմեքենա է այրվում: Նմանատիպ մեկ այլ ահազանգ էլ ստացվել է ՀՀ ՆԳՆ Ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել են Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատից 2 մարտական հաշվարկ:
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 3-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանտար Արամ Դադոյանի, վաշտի հրամանատար Գևորգ Թորոսյանի գլխավորությամբ:
Տեղում նույն վաշտի պարեկներ Միշա Խաչատրյանն ու Վահե Մուրադյանը սահմանազատել են տարածքը, դեպքի վայրից հեռացրել հետաքրքրասեր վարորդներին, որպեսզի խցանում տեղի չունենա և հրշեջ-փրկարարները կարողանան աշխատել:
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Երևանի քաղաքապետարանի հաշվեկշռում հաշվառված աղբատար ավտոմեքենայում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան:
Պարեկային ծառայությունը պարզում է վարորդի ինքնությունը:
Լուսանկարները՝ Գևորգ Ղազարյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 46+
46+