211652_close_icon

Այն, ինչ կատարվել է Ռուբեն Վարդանյանի հետ, ընկալումից դուրս է. Թոմ Կատենա

views-count1093 դիտում article-date 17:29 27-09-2023
Անվստահություն, ցասում եւ ցավ։ Ռուբեն Վարդանյանը՝ կարեկից եւ անձնուրաց մարդ, հենարան էր Արցախի ժողովրդի համար, եւ այն, ինչ տեղի ունեցավ, ընկալումից դուրս է։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է հանրահռչակ մարդասեր գործիչ եւ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության առաջին նախագահ, ամերիկացի բժիշկ Թոմ Կատենան։

«Աղոթում եմ Ռուբենի եւ նրա ընտանիքի համար»,- նշել է նա։

Ավելի վաղ Ադրբեջանի պետական սահմանապահ ծառայությունը հաստատել էր, որ բռնել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին Արցախից դուրս գալ փորձելիս եւ հրապարակել է կալանավորված Վարդանյանի համապատասխան լուսանկարը։

Նմանատիպ նյութեր