2122 դիտում
22:25 20-09-2020
Արման Աբովյան. Իշխանություններն իսպառ հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից
ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Արման Աբովյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․
«Ներքին քաղաքականության մեջ մենք հիմա ապրում ենք մի ժամանակաշրջան, որը կմտնի պատմութան մեջ որպես ստի, լկտիության, զրպարտության, ատելության, անմակարդակության ծաղկման շրջան։ Իշխանություններն իսպառ հրաժարվում են առողջ քննադատության ընկալումից և որդեգրել են բարոյականության կարմիր գծերի իսպառ ոչնչացում։
Այլևս չկա ոչ մի արգելք. փորձվեք մի կծու խոսք ասել իրենց հասցեին և վերջ, քեզ ուղղակի կհոշոտեն իրենց կողմից աճեցրած լկտի մեկնաբանները, նենգափոխության վարպետները և տեղեկատվական մանիպուլյացիայի արքաները։ Այլևս չկա անձնական տիրույթ, այլևս ոչ ոք չի կարող երաշխավորված լինել, որ իր ընտանիքի, երեխաների, ընկերների մասին կեղտ ու սուտ չի տարածվի բոլոր հնարավոր և անհնարին «թավշյա» տեղեկատվական խողովակներով։ Դուք հասկանո՞ւմ եք` մենք ուր ենք հասել։ Այս ամենը նման է մի թարախային կույտի, որը հավաքվում է, հավաքվում է, հավաքվում է, բայց մի օր հաստատ պայթելու է հենց ձեր երեսին։
Ամենաահավորն այն է, որ երկրում իշխանությունները շատ հետևողական արժեզրկում են ԱՐԺԱՆԱՊԱՏԻՎ ՄԱՐԴ հասկացությունը, որի փոխարեն փորձ է արվում ներգցել գաղափարական դաշտ անդեմ «հպարտ քաղաքացի» եզրույթը։
Այսօր իրականում ահավոր բարոյահոգեբանական ճգնաժամ է երկրում, ընդ որում՝ բոլոր առումներով»։
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
1048 դիտում
17:29 27-09-2023
Այն, ինչ կատարվել է Ռուբեն Վարդանյանի հետ, ընկալումից դուրս է. Թոմ Կատենա
814 դիտում
09:43 05-12-2023
Ադրբեջանի` խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից․ Մարուքյան
806 դիտում
15:48 09-06-2015
Ակտիվ և առողջ մարդկանց մոտ են ծագում առողջ գաղափարներ. ամփոփվեցին միջբուհական մարզական խաղերը. լուսանկարներ
Այս բաժնից
649 դիտում
16:42 06-02-2025
Հոռոմ-Արթիկ-Ալագյազ ավտոճանապարհին բուք է, կան դժվարանցանելի և փակ ճանապարհներ
1021 դիտում
15:40 06-02-2025
Ֆասթ Բանկը միացել է «Սահմանամերձ և առանձին բնակավայրերում բնակապահովության» պետական աջակցության ծրագրին