Ադրբեջանի` խաղաղության ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից․ Մարուքյան
«Ադրբեջանի զինված ուժերի դիպուկահարի կողմից ՀՀ ԶՈՒ զինծառայող է մահացու վիրավորում ստացել: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը՝ հավելելով, որ խաղաղության ադրբեջանական ընկալումը փոքր-ինչ տարբերվում է խաղաղության գործընթացի մեր ընկալումից։
«Խաղաղության գործընթացում ներգրավված բոլոր միջազգային գործընկերները պետք է միանշանակ դատապարտեն բանակցություններից խուսափելու և սահմանին նոր սպանություններ նախաձեռնելու Ադրբեջանի վերջին գործողությունները, ինչը խաթարում է խաղաղության ամբողջ գործընթացը», - գրել է Մարուքյանը։