ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը այցելել է ԼՂ-ում պայթյունից այրվածքներ ստացածներին
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը սեպտեմբերի 26-ին այցելել է Լեռնային Ղարաբաղում պայթյունի հետևանքով տարբեր աստիճանի այրվածքներ ստացած անձանց, ովքեր Ստեփանակերտից տեղափոխվել են ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»։
Այս մասին նախարար Ավանեսյանը տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ մանրամասնելով, որ այս պահին 23 տուժած, հիմնականում ծանր կամ ծայրահեղ ծանր վիճակում, անցնում են հետազոտություններ և ստանում են անհրաժեշտ բուժօգնություն:
« Պայթյունից տուժածների տեղափոխումը անընդհատ, հերթափոխով և հնարավորինս արագ շարունակվելու է: Մեր նպատակն է բոլոր տուժածներին և վիրավորներին արագ տեղափոխել Հայաստան: Այս պահին ՀՀ ԱՆ «Այրվածքաբանության և մաշկաբանության ազգային կենտրոն»-ում ուղղաթիռներով տեղափոխված 23 տուժած հետազոտությունների և բուժօգնության փուլում է: Փոխադրումներն անընդհատ, հերթափոխով կիրականացվեն: Մինչև երեկո ամբողջ կարողություններով փորձելու ենք հնարավորինս արագ տեղափոխել մարդկանց »,-նշել է նախարարը: