211652_close_icon
views-count991 դիտում article-date 18:59 28-09-2023

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հանդիպել է ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպան Օլիվիե Դըկոտինյին:

Դեսպանը նշել է, որ 5 տոննա բժշկական օգնությունը ներառում է բժշկական սարքավորումներ և դեղորայք` Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված, ծանր վիրավորում ստացածների բուժման համար:

Քննարկվում է նաև այրվածքներ ստացած մի քանի պացիենտներին Ֆրանսիայի մասնագիտացված բժշկական կենտրոններ տեղափոխելու հարցը:

«Ֆրանսիայի Հանրապետության օպերատիվ արձագանքը խոսում է հայ-ֆրանսիական ջերմ հարաբերությունների մասին: Մեր երկարաժամկետ համագործակցությունը կնպաստի Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների թե՛ հրատապ կարիքների լուծմանը, թե՛ հետագա ինտեգրմանը»:

Օգնությունը կտրամադրվի ԱՆ Այրվածքաբանության ազգային կենտրոնին և Գորիսի բժշկական կազմակերպություններից մեկին:

Նմանատիպ նյութեր