211652_close_icon
views-count847 դիտում article-date 18:14 25-09-2023

Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը այցելել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ տեղակայման վայր

Հայաստանի Հանրապետությունում Իսպանիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսը այցելել է Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ տեղակայման վայր։ X-ի իր միկրոբլոգում այս մասին հայտնել է ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության մամուլի ծառայությունը։

«ԵՄ դիտորդական առաքելությունն ուրախ էր Հայաստանում Իսպանիայի դեսպան Մարկոս Գոմես Մարտինեսի գլխավորած պատվիրակությանն ընդունել Հայաստանում Եվրոպական Միության դիտորդական առաքելության Կապանի օպերատիվ տեղակայման վայրում։

Մեր դիտորդները պատվիրակությանը ուղեկցել են Կապանի օդանավակայան և Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ շրջաններ, որտեղ ներկայացրել են վերջին ռազմական և անվտանգության զարգացումների և տեղի բնակչության կյանքի վրա դրանց ազդեցության մասին»,- նշված է հաղորդագրությունում։

Նմանատիպ նյութեր