29532 դիտում
14:32 25-09-2023
Ավտովթար Երևանում․ բախվել են Nissan-ն ու Mercedes-ը. վերջինը հայտնվել է գազախողովակի տակ․ օպերատիվ են գտնվել փրկարարները, պարեկներն ու «Գազպրոմ Արմենիայի» աշխատակիցները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 24-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 23։30-ի սահմաններում Այվազովսկի և Աթոյան փողոցների խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչներ 32-ամյա Աշոտ Մ․-ի վարած Nissan մակնիշի և 24-ամյա Էդմոնդ Շ․-ի վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Բախման հետևանքով Mercedes-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել ճանապարհին տեղադրված գազախողովակին։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 4-րդ գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Արմեն Գասպարյանի գլխավորությամբ։
Պարեկները սահմանազատել են տարածքը, իսկ տեղում աշխատել են ՓԾ Երևանի թիվ 3-րդ հրշեջ-փրկարարական ջոկատի հրշեջ-փրկարարներն ու «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի գազի վթարային ծառայության աշխատակիցները։
Դեպքի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են ձևակերպվում։
Լուսանկարները Կարեն Գրիգորյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 28+
28+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9639 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին