211652_close_icon
views-count67719 դիտում article-date 09:30 17-12-2021

Երևանում 23-ամյա վարորդը Infiniti-ով՝ ավտոմեքենաների ջարդի հեղինակ. վնասվել են BMW-ն, Mercedes-ը, Hyundai-ը, Nissan Tiida-ն ու Opel-ը. օպերատիվ են գործել փրկարարները, պարեկներն ու «Գազպրոմ»-ի աշխատակիցները. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ դեկտեմբերի 17-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 01:50-ի սահմաններում Երևանի բնակիչ, 23-ամյա Գևորգ Ա.-ն իր վարած Infiniti  մակնիշի ավտոմեքենայով Մայիսի 9-ի փողոցում ՝ թիվ 14/2 հասցեի մոտ, դեռևս անհայտ հանգամանքներում դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, բախվել գազատար խողովակին, տապալել մի քանի հենասյուներ, այնուհետև առաջ ընթացել և բախվել ավտոմեքենաների տեխնիկական սպասարկման կենտրոնում  կայանված  Hyundai H1, Nissan Tiida, Mercedes, BMW E60 և Opel Astra մակնիշի  ավտոմեքենաներին:

Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, օպերատիվորեն ժամանել է Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ:

Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազաբալոնի փականը և ստուգել՝ կայանված ավտոմեքենաներից արդյոք գազի արտահոսք  կա, թե ոչ:

Օպերատիվորեն  ժամանել են նաև ՀՀ  ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 4-րդ գումարտակի  2-րդ վաշտի պարեկները՝  գումարտակի  հրամանատար Արմեն Գասպարյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ  Կարեն Ավետիսյանի, վաշտի հրամանատար Ստաֆֆի Դիլանյանի գլխավորությամբ:

Տարածքը սահմանազատվել է պարեկներ Հովհաննես Մարտիրոսյանի և Նորայր Սահակյանի կողմից:

Օպերատիվորեն ժամանել են նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ-ի ներկայացուցիչները:

Ժամանել է նաև Երևանի 1-03 շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը, սակայն վարորդը հրաժարվել է բժշկական օգնությունից, ասելով, որ իրեն լավ է զգում:

Փաստի առթիվ պարեկային ծառայության Երևանի գնդում նյութեր են նախապատրաստվում:

Infiniti-ի  վարորդը տեղում ենթարկվել է սթափության փորձաքննության, պարզվել է, որ նա սթափ է:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է  անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: 

Լուսանկարները և տեսանյութը՝  Գագիկ Շամշյանի           
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 127+
127+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր