36347 դիտում
20:10 24-09-2023
Վրաերթ Արարատի մարզում. 32-ամյա վարորդը Nissan Teana-ով վրաերթի է ենթարկել 7-ամյա հետիոտնին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 24-ին, վրաերթ է տեղի ունեցել Արարատի մարզում: Ժամը 12:00-ի սահմաններում Մարմարաշեն գյուղի Արտաշատի խճուղու և երկրորդ փողոցների խաչմերուկում Կոտայքի մարզի բնակիչ 32-ամյա Արտաշ Ա.-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով վրաերթի է ենթարկել հետիոտն, Արարատի մարզի բնակիչ 7-ամյա Անգելինա Խ.-ին:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, իր ավտոմեքենայով վրաերթի ենթարկվածին տեղափոխել է Մասիսի բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի, դասակի հրամանատար Արտյոմ Բեկլարյանի գլխավորությամբ:
Ժամանել են նաև Ոստիկանության Մասիսի բաժնի հերթապահ խումբը՝ բաժնի պետի անձնակազմի գծով տեղակալ Գրիգորյանի գլխավորությամբ:
Դեպքի փաստով Հայաստանի Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչության Մասիսի քննչական բաժնում նախաձեռնվել է վարույթ:
Վարորդը ենթարկվել սթափության փորձաքնության, եղել է սթափ:
Հիվանդանոցից SHAMSHYAN.com-ի թղթակցին հայտնել են, որ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 12+
12+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
9645 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին