39883 դիտում
20:53 21-09-2023
Խոշոր ավտովթար Գյումրիում. Suzuki-ով վթարի է ենթարկվել ու կողաշրջվել «Վորլդ Վիժն»-ի Ամասիայի տարածքային ծրագրի պատասխանատուն. կա վիրավոր. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում։
Ժամը 17:05-ի սահմաններում Գյումրի քաղաքում՝ Մնջոյան 1 հասցեի դիմաց, բախվել են Շիրակի մարզի բնակիչներ 64-ամյա Ս. Բալոյանի վարած ՎԱԶ-2109 մակնիշի և 29-ամյա Մ. Թութոյանի վարած Suzuki մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Suzuki-ն կողաշրջվել է, իսկ վարորդ Մ. Թութոյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Գյումրի» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Պարեկային ծառայության Շիրակի մարզի գումարտակի պարեկները՝ գումարտակի հրամանատար Կարեն Կուրեղյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ Աղասի Խաչատրյանի գլխավորությամբ։
Վթարի մասին ՊԾ Շիրակի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։
Վթարի փաստով Շիրակի մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է վարույթ։
Տեղում աշխատել է նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Գյումրի քաղաքի Մուշի բաժնի հերթապահ խումբը։
Գ. Շամշյանի տեղեկություններով Suzuki-ի վարորդն աշխատում է «Վորլդ Վիժն» ՄԲԿ-ում՝ որպես Ամասիայի տարածքային ծրագրի պատասխանատու։
Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 32+
32+
Նմանատիպ նյութեր
1301 դիտում
16:51 06-05-2014
ՀՀ առողջապահության նախարարությունը և «Վորլդ Վիժն Հայաստան»-ը ավելի արդյունավետ կհամագործակցեն
Այս բաժնից
9636 դիտում
11:20 21-11-2024
Վահե Ղազարյանը հրաժեշտից հետո ծաղիկներ է խոնարհել զոհված գործընկերների հիշատակին