211652_close_icon
views-count29076 դիտում article-date 20:21 15-08-2015

Վանաձոր քաղաքի Ծիծեռնակ ճամբարում իրենց հանգիստն են անցկացնում Քանաքեռ- Զեյթուն վարչական շրջանի մի քանի տասնյակ երեխաներ, շնորհիվ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպության և Գուգարաց թեմի. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Տարիներ շարունակ «Վորլդ Վիժն Հայաստան» կազմակերպությունը երեխաների համար կազմակերպում է ամառային քրիստոնեական ճամբարներ Հայաստանի տարբեր մարզերում: Այս օրերին Հայ Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի «Ծիծեռնակ» ճամբարում իրենց հանգիստն են անցկացնում Երեւանի Քանաքեռ֊Զեյթուն վարչական շրջանի100 երեխաներ` 20 ջոկատավարների հետ: Մեկշաբաթյա հանգստի ընթացքում երեխաները անցկացնում են հոգեւոր դասեր Մայր Աթոռի սարկավագների հետ, մասնակցում սպորտլանդիաների, ինտելեկտուալ խաղերի, տարբեր վիկտորինաների: Ստանում են չորսանգամյա սնունդ, ապահովված են նրանց սանիտարահիգիենիկ պայմանները: Երեկոյան լինում են մշակութային ժամեր, դիսկոտեկ: Ծննդյան օրերին ճամբարի ղեկավարությունը երեխաների համար կազմակերպում է հաճելի անակնկալներ: Լուսանկարները` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 288+
288+

Նմանատիպ նյութեր