70020 դիտում
19:46 05-07-2019
Սոցիալապես անապահով ընտանիքը, որը հրդեհի հետևանքով կորցրել էր տունն ու ողջ գույքը, այսօր անակնկալի էր եկել. «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն ու «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը մի իսկական տոն պարգևեցին նրանց. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Այսօր՝ հուլիսի 5-ին, Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղում բնակվող ամուսիններ, 29-ամյա Հարություն Բադալյանին ու 28-ամյա Նարինե Բադալյանին մի իսկական անակնկալ մատուցեցին «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամը՝ տնօրեն Պարույր Ջամբազյանի գլխավորությամբ, Ճամբարակի համայնքապետարանը՝ համայնքի ղեկավար Վազգեն Ադամյանի գլխավորությամբ, «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպությունը ներկայացուցիչ Մհեր Դանիելյանի գլխավորությամբ և Գեղարքունիքի մարզպետարանը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ամուսինները անակնկալի էին եկել հյուրերի այցից, երբ իմացան, որ «Դիակոնիա» բերագործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության, Ճամբարակի համայնքապետարանի ու Գեղարքունիքի մարզպետարանի աջակցությամբ իրենց ընտանիքին հանձնեցին որպես սեփականության իրավունքով տնօրինելու տան սեփականության վկայական:
Ամուսինները այս տարվա մարտի 19-ից հայտնվել էին դրսում, քանի որ նրանց սեփական տունը ամբողջովին այրվել ու վերածվել էր մոխրակույտի ու այս մի քանի ամիսների ընթացքում նրանք պատսպարվել էին բարեկամների տանը:
Ֆոտոլրագրողի հետ զրույցում Ն. Բադալյանն ասում էր. «Մի քանի ժամվա ընթացքում կրակի մատնվեց մեր տունը իր ողջ գույքով: Այս ամիսների ընթացքում աջակցություն ենք ստացել գյուղապետից, գյուղացիներից, մեր բարեկամներից: Ուզում եմ հատուկ շնորհակալություն հայտնել Ճանբարակի քաղաքապետին, ով ամեն անգամ ամուսնուս դուխ էր տալիս, ասելով՝ մի ընկճվեք, կարևորը՝ հրդեհի հետևանքով մարդկային կորուստներ չենք ունեցել: Աստված մի դուռ կբացի ու իրոք, այդ դուռը մեր առջև բացվեց՝ շնորհիվ «Դիակոնիա» բարեգործական հիմնադրամի, «Վորլդ Վիժն» բարեգործական կազմակերպության, Ճամբարակի քաղաքապետարանի, Գեղարքունիքի մարզպետարանի, ինչու չէ, նաև մեր մարզի Գետիկի գյուղապետի, բոլորին անհատական մեր շնորհակալությունն ու երախտիքի խոսքն ենք ուղղում:
Լսել էինք, որ «Դիակոնիա» կազմակերպությունը թե՛ Հայաստանում, թե՛ Արցախում բազմաթիվ բարեգործական ակցիաներ է իրականացրել ու շատ ակցիաների մասին չեն հրապարկել ու հիմա մեր մաշկի վրա զգացինք, որ իրոք այդ կազմակերպության ներկայացուցիչները իսկական բարեգործներ են:
Եթե նրանք մեր ընտանիքին օգնության ձեռք չմեկնեին, մենք մի քանի ձմեռ շարունակ անցկացնելու էինք բաց երկնքի տակ: Թող Աստված նրանց ուժ ու կորով տա ու նրանց լինի պահապան»:
Նշված կազմակերպություններին իրենց շնորհակալանքի խոսքն ուղղեցին Ճամբարակ համայնքի ղեկավարի տեղակալ Ռոբերտ Օհանյանը , համայնքի ղեկավարի օգնական Սիրաք Ռաֆայելյանը:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ նշված ընտանիքին օգնելու խնդրանքով դիմել էին նաև Ազգային Ժողովի պատգամավոր Հայկ Սարգսյանին, սակայն նրա խոստումը, որ կօգնի ընտանիքին, այդպես էլ մնաց խոսք:
[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը խնդրանքով դիմում է բարեգութ մարդկանց, որպեսզի միանան «Դիակոնիա»-ի և «Վորլդ Վիժն»-ի , Գեղարքունիքի մարզպետարանի և Ճամբարակի քաղաքապետարանի ձեռնարկած այս բարի գործին ու ընտանիքին օգնության ձեռք մեկնեն՝ առաջին անհրաժեշտության իրերով՝ հագուստ, կենցաղային տեխնիկա, անկողնային պարագաներ և այլ իրերով օգնելու հարցում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2019/03/19/1120091/?fbclid=IwAR3-PX6F2HYWL1LDPVmqo6nQRuTtuM4zC66hlufOsJglmpfFCaQG8N2JCJ4]ավելի վաղ [/url]դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրողը, մարտի 19-ին արդեն 3 օր էր, Գեղարքունիքի մարզի Դպրաբակ գյուղի բնակիչներ՝ ամուսիններ, 29-ամյա Հարություն Բադալյանն ու 28-ամյա Նարինե Բադալյանը իրենց 2 անչափահաս երեխաների՝ 5-ամյա Ալվինայի և 4-ամյա Մարիետտայի հետ հայտնվել էին փողոցում։
Մարտի 16-ին, գիշերը 22։30-ի սահմաններում ամուսինները խանությում գնումներ կատարելիս տեղեկացել էին, որ դեռևս անհայտ պայմաններում տանը հրդեհ է բռնկվել։
Ահազանգել էին Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 9-11 օպերատիվ կառավարման կենտրոն ու մինչ կժամանեին հրշեջները՝ 2 մարտական հաշվարկով, կրակի տարածման ու կանխման դեմ փորձում էին պայքարել ամուսիններն ու գյուղացիները։
Հրշեջների ժամանումն էլ անգամ չէր փրկել, և ողջ տունը իր գույքով կրակի էր մատնվել։ Ամուսինները սոցիալապես անապահով են, իսկ Հարությունն ունի առողջական խնդիրներ։ Օրը մի բարեկամի տանն են գիշերում, անգամ չէին կարողացել կրակի ճիրաններից դուրս բերել իրենց ու երեխաների հագուստները։
Ֆոտոլրագրողի հետ զրույցում գյուղացիներն ասում էին. «Մեծ ցավ ապրեցինք, երբ տեսանք, թե ինչպես կրակը կարճ ժամանակում մարդկանց տունը վերածեց մոխրակույտի։ Մնացել են առանց ապրուստի, առանց հագուկապի։ Ճիշտ է, Ճամբարակ վարչական շրջանի ղեկավար Վազգեն Ավետիսյանն ու Դպրաբակի գյուղապետ Հովհաննես Նազլուխանյանը խոստացել են, որ ամուսիններին միայնակ չեն թողնի, իրենց հնարավորության սահմաններում ձեռք կմեկնեն նրանց։ Գյուղում կան բազմաթիվ տներ, որոնց սեփականատերերը վաճառում են դրանք, ու եթե մարզպետարանը օգնության ձեռք մեկնի խոշորացված համայնքի ղեկավար Վ. Ավետիսյանին, մի քիչ էլ օգնության ձեռք մեկնի մեր պատգամավոր Հայկ Սարգսյանը, ապա հնարավոր կլինի անդունդի եզրին հայտնված երիտասարդ ընտանիքին նոր կյանք տալ։ Ամուսինը, ինչքան էլ առողջական խնդիրներ ունենա, էլի իր աշխատանքով տունը կլցնի։ Խնդրում ենք թե մարզպետին, թե պատգամավորին, որ օգնության ձեռք մեկնեն, իսկ դա նրանք կարող են։ Միակ սփոփանքը նա է, որ լավ է՝ ամուսիններն ու երեխաները չեն տուժել»։
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ եթե ամուսիններին ավելի շատ հետաքրքրում էր իրենց բնակարանի հարցը, ապա երեխաները մանկան մաքրությամբ ասում էին. «Կրակը մեր խաղալիքներն ու մեր հեքիաթների գրքերը վառեց»։
Պատկան մարմինները կարող էին բարի հեքիաթի հերոսի նման այդ երեխաներին ուրախություն պարգևել։
[color=#CC0000]Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 114+
114+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
4111 դիտում
21:46 02-03-2018
Գյուղատեսության զարգացման հիմնադրամը ու Վորլդ Վիժն Հայաստան կազմակերպությունը կհամագործակցեն
6480 դիտում
21:53 20-12-2017
«Դիակոնիա» բարեգործական հիմնադրամն Արցախի կարիքավոր ընտանիքներին աջակցություն է ցուցաբերում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ