51222 դիտում
13:00 21-09-2023
Խոշոր ավտովթար Սյունիքի մարզում․ բախվել են КАМАЗ-ն ու չինական կցորդիչով բեռնատարը․ վերջինը կողաշրջվել ու փակել է ճանապարհը․ երթևեկությունը դարձել է անանցանելի․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 21-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 11։30-ի սահմաններում Երևան-Մեղրի ավտոճանապարհի 331 կմ հատվածում բախվել են КАМАЗ և Tanguay մակնիշի բեռնատարները։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով վերջինը, որը եղել է կցորդիչով, կողաշրջվել է՝ փակելով ճանապարհը։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-դ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Փրկարար ծառայության Կապանի թիվ 54 հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Վթարի հետևանքով՝ բարեբախտաբար տուժածներ չկան և օպերատիվորեն ժամանել են նաև Մեղրիի ճանշինի աշխատակիցները՝ ճանշինի պետ Ազատ Գասպարյանի գլխավորությամբ, ովքեր այս պահին փրկարարների հետ աշխատանքներ են կատարում՝ ճանշինի հատուկ տեխնիկայով ավտոմեքենան դարձի բերելու ու անվտանգ վայր տեղափոխելու համար։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ Մեղրիի ճանշինը Հանրապետության ամենալավագույն ճանշինն է, որը միշտ՝ տարվա ցանկացած եղանակին, փայլել է իր օպերատիվությամբ և ճիշտ աշխատանք կատարելու մեջ։
Տեղում ծառայություն են իրականացրել նաև ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի 2 տեսուչների գլխավորությամբ։
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 41+
41+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2053 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)