211652_close_icon

Հռոմի ստատուտն ԱԺ-ում փորձաքննության են ենթարկել. «Ժողովուրդ»

views-count1324 դիտում article-date 09:00 20-09-2023
Հռոմի ստատուտը, որը ՀՀ կառավարությունն ուղարկել է Ազգային ժողով՝ վավերացման, վարչություններում փորձաքննության է ենթարկվել, գրում է «Ժողովուրդ» օրաթերթը։ Նշվում է, որ խորհրդարանում այս նախագծի հիմնական զեկուցողը լինելու է միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը։
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններվ` իրավական փորձաքննության տեսանկյունից խնդրահարույց նորմեր չեն հայտնաբերվել, սակայն նշվել է, որ միջազգային պայմանագրի վավերացման նպատակահարմարության մասին տեղեկանքը նախագծին կից ներկայացված չէ։

«Միաժամանակ նշված է, թե միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մեջ կիրառված են մի շարք հասկացություններ և եզրույթներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ այլ կերպ են ձևակերպված կամ սահմանված։ Մյուս փորձաքննության արդյունքների հետ կապված դիտողություններ չեն եղել»,–գրում է թերթը:

Նմանատիպ նյութեր