ՔՊ կառավարման ավարտի սկիզբը. Մարությանի կուսակցության անդամը` հնարավոր կոալիցիայի մասին
Երևանի ավագանիում միակ հնարավոր կոալիցիան «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն (Տիգրան Ավինյան) է «Հանրապետություն» կուսակցության (Արտակ Զեյնալյան) հետ։ Այս մասին «Ֆեյսբուքի» իր էջում գրել է «Ազգային առաջընթաց» կուսակցության ընտրական ցուցակի 2-րդ համար Հայկ Գրիգորյանը։
Նշենք, որ Երևանու ավագանու ընտրություններից հետո տարբեր տեղեկություններ են շրջանառվում ավագանիում հնարավոր կոալիցիաների վերաբերյալ։ Դրանցից մեկն էլ այն մասին է, որ ԱԱԿ–ի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանն իր ձայները կտա ՔՊ-ին։
«Իմ կարծիքով` միակ հնարավոր տարբերակը ՔՊ-ի ու Արամ Սարգսյանի միջև կոալիցիան է։ Ավելին` Արտակ Զեյնալյանին ընտրողները չեն տեսնի նրան ավագանիում, քանի որ նա հավանաբար չի վերցնի մանդատը։ Նրանց մասնակցության միակ նպատակը ՔՊ-ին օգնելն էր` խուսափելու լիակատար պարտությունից»,- գրել է Գրիգորյանը։
Նրա պնդմամբ` տեղի ունեցած ընտրությունների արդյունքում արձանագրվել է` անկախ նրանից, որ ՔՊ-ի քարոզչությանը մասնակցել է անձամբ Նիկոլ Փաշինյանը, այնուամենայնիվ, դա չի նպաստել ստանալ վստահության նվազագույն չափաբաժին։
«ՔՊ կառավարման ավարտի սկիզբը սկսված է։ Ու դա արել է ոչ նախկին և ոչ ներկա կամ նրանց հետ փոխկապակցված ուժ։ Դա արել է այդքան սպասելի այլընտրանքային նոր ուժ»,– հայտնել է «Ազգային առաջընթաց» կուսակցության 2-րդ համարը։