41424 դիտում
23:10 17-09-2023
Խոշոր ավտովթար-հրդեհ Սյունիքի մարզում. Mercedes-ը մի քանի մետր գլորվելով գլխիվայր հայտնվել է ձորում. կան վիրավորներ. հրշեջները մարել են ավտոմեքենայում առաջացած կրակը. վարորդը եղել է ոչ սթափ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այսօր՝ սեպտեմբերի 7-ին, ավտովթար-հրդեհ է տեղի ունեցել Սյունիքի մարզում: Ժամը 18:15-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ 33-ամյա Մակիչ Տ.-ն իր վարած Mercedes մակնիշի ավտոմեքենայով Կապան Նորաշենիկ ավտոճանապարհին, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց դեպի աջ, մի քանի մետր գլորվել ձորը և գլխիվայր շրջվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Մակիչ Տ.-ն և նրա ուղևոր Սյունիքի մարզի բնակիչ 56-ամյա Արսեն Ս.-ն մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Կապանի բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Կապանի հրշեջ-փրկարարական ջոկատից՝ 1 մարտական հաշվարկ: Ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Կապանի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Ն. Անտոնյանի գլխավորությամբ:
Օպերատիվորն ժամանել են նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 6-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Արմեն Սարգսյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Դավիթ Գրիգորյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ:
Վթարի փաստով մարզային քննչական վարչությունում նախաձեռնվել է քրեական վարույթ:
Գ. Շամշյանի տեղեկություններով վարորդը ենթարկվել է սթափության փորձաքննության, եղել է ոչ սթափ (խմած):
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտոմեքենան գլխիվայր շրջվելուց հետո բռնկվել է և հրշեջ-փրկարարները մարել են կրակը, սակայն ավտոմեքենան դարձել է ոչ շահագործելի:
Լուսանկարները՝ Դավիթ Հայրապետյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 48+
48+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2128 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)