15926 դիտում
20:05 16-09-2023
«Ձեզ բացակա չե՛նք դնի, արագածավանցի լեգենդ դարձած հերոսներ. ձեր անվամբ բացված հուշահամալիրը մեզ հուշում է, որ պատերազմում դուք հաղթել եք. պարտվել են քաղաքական գործիչները». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ սեպտեմբերի 15-ին, Արագածոտնի մարզի Թալին խոշորացված համայնքի Արագածավան բնակավայրում տեղի ունեցավ արցախյան առաջին, 44-օրյա և սեպտեմբերյան պատերազմներում անմահացած, լեգենդ դարձած հերոսներ արագածավանցիների հիշատակը հավերժացնող հուշահամալիրի բացման արարողությունը:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հուշահամալիրի կառուցման գաղափարը հղացել ու այն կյանքի է կոչվել բարերար Կարեն Մինասյանի ու իր եղբայրների կողմից:
Միջոցառմանը ներկա էին արագածավանցի հերոսների հարազատները, ընկերները, այդ թվում՝ զինակից, հերոսածին մայրեր, արցախյան բոլոր պատերազմներին մասնակցած հերոսներ, հյուրեր՝ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, Արագածոտնի մարզպետարանից, Թալին խոշորացված համայնքից, Արագածավանի բնակիչներն ու հյուրեր՝ Երևանից ու տարբեր մարզերից:
Բացման պատիվը ընձեռնվեց բարերարին, որից հետո այն օծվեց հոգևոր հովիվի կողմից, ապա ելույթով հանդես եկավ Թալին խոշորացված համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը:
Ելույթով հանդես եկավ նաև Երկրապահ կամավորական միության վարչության նախագահ Սասուն Միքայելյանը:
Տ. Սափեյանը շնորհակալագրեր հանձնեց նահատակված հերոսների հարազատներին, ապա շնորհակալագիր և հուշամեդալ հանձնեց բարերար Կ. Մինասյանին, Արագածավան բնակավայրի բարեկարգման գործում ունեցած ներդրման և այս հուշահամալիրի գաղափարը կյանքի կոչելու համար:
Հուշահամալիրի կենտրոնում բացված զինվորի արձանը, ապա նրա թիկունքում տեղադրված Հայաստանի և Արցախի Հանրապետությունների ազգային հերոսներ սպարապետ Վազգեն Սարգսյանի, Մոն թեի և արագածավանցի լեգենդ դարձած հերոսների լուսանկարները ամեն անգամ արագածավանցիներին և ներկաներին պարտավորեցնելու են, որպեսզի նրանց գործը կիսատ չթողնեն, որ նրանց և բոլոր հերոսներին չպետք է բացական դնել:
Միջոցառման ժամանակ գեղեցիկ կատարումներով հանդես եկան Արագածավանի դպրոցի սաները:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1084+
1084+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2818 դիտում
11:19 23-11-2024
Պլիսկայում մեր հայրենակից Կարեն Ալեքսանյանի ջանքերով կառուցվել է «Կիրլիցիայի բակ» համալիր
3973 դիտում
22:08 21-11-2024
Դու կմերժե՞ս, որ քեզ փող ուզենան տալ. Հայ Դալեկը՝ շատ գովազդ անելու մասին