211652_close_icon
views-count1021 դիտում article-date 18:47 13-09-2023

Քննարկվել է Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի միջև գործարար կապերի ամրապնդմանը և համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ

Էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը սեպտեմբերի 13-ին ընդունել է ԳԴՀ Սաքսոնիա-Անհալթ երկրամասի Լանդթագի դաշնային և եվրոպական, լրատվության, մշակույթի հարցերով հանձնաժողովի նախագահ Դանիել Շտուրմի գլխավորած պատվիրակությանը:

Կողմերը բարձր են գնահատել Հայաստանի և Սաքսոնիա-Անհալթի միջև տնտեսական կապերում առկա մեծ ներուժը և կարևորել տարբեր ոլորտներում բազմակողմ համագործակցության շարունակական զարգացումը:

Հանդիպման ընթացքում քննարկվել է երկու երկրների միջև գործարար կապերի ամրապնդմանը և համագործակցությանն առնչվող հարցերի լայն շրջանակ, մասնավորապես՝ անդրադարձել են զբոսաշրջության ոլորտի հետագա զարգացման հնարավորություններին և արդյունաբերության այն ճյուղերին, որտեղ հնարավոր է ծավալել համագործակցություն:

Անդրադարձ է կատարվել նաև երկու երկրների գինեգործական արտադրանքի իրացման խթանման համար իրականացվող երկկողմ գործընթացներին։

Կողմերը քննարկել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող մի շարք այլ հարցեր:

Նմանատիպ նյութեր