19589 դիտում
14:02 12-09-2023
Երևանում 23-ամյա վարորդը Nissan Teana-ով Աշտարակի խճուղում բախվել է գազատար խողովակին․ սկսվել է գազի արտահոսք․ օպերատիվ են գործել հրշեջ-փրկարարները․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Երեկ՝ սեպտեմբերի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 20։10-ի սահմաններում Կոտայքի մարզի բնակիչ, 23-ամյա Աբգար Ա-ն իր վարած Nissan Teana մակնիշի ավտոմեքենայով, դեռևս անհայտ հանգամանքներում, Աշտարակի խճուղում բախվել է գազատար խողովակին, ինչից առաջացել է գազի արտահոսք։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար տուժածներ չկան։
Օպերատիվորեն ժամանել են ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության Երևանի թիվ 7-րդ հրշեջ-փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։
Օպերատիվ են գործել նաև «Գազպրոմ Արմենիա» Երևանի ԳԳՄ վթարային ծառայության աշխատակիցները, ովքեր դադարեցրել են գազի արտահոսքը և աշխատանքներ են կատարել վթարը կարճ ժամանակում վերացնելու ուղղությամբ։
Դեպքի վայր են ժամանել նաև ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի պարեկները։
Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 7+
7+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
16831 դիտում
10:50 21-12-2024
Երևանում գործադուլ արած և աշխատանքից ազատված վարորդներից 11-ն աշխատանքի է վերադարձել. ՏԵՍԱՆՅՈՒԹ