Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ, իսկ ԼՂ նոր առաջնորդին շնորհավորելու շատ բան չկա, ծանր պարտականություն է դրված նրա վրա. Փաշինյան
Արայիկ Հարությունյանի հրաժարականի համար ափսոսում եմ, մեր միջև եղել է փոխըմբռնում և աշխատանքային լավ մթնոլորտ: Այս մասին Հանրային Հեռուստաընկերությանը տված հարզազրույցում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Հարցին, թե ինչո՞ւ չի շնորհավորել Արցախի նորընտիր նախագահին, Փաշինյանը պատասխանեց, որ ԼՂ «նոր առաջնորդին»՝ Սամվել Շահրամանյանին, «շնորհավորելու շատ բան չկա, ծանր պարտականություն է դրված նրա վրա»։
«Կարծում եմ, իրադրությունն այնպիսին է, որ շնորհավորելու շատ բան չկա էլ, շատ ծանր պարտականություն է դրած նրա վրա։ Եվ մեր դիրքորոշումները և մոտեցումները միջազգային հանրության տրամաբանության հետ համադրելու և չհակադրելու տրամաբանությամբ պետք է առաջնորդել, նաև հումանիտար ճգնաժամը չքաղաքականացնելու առումով»,- ընդգծեց Փաշինյանը։