30162 դիտում
15:30 11-09-2023
Երևանի Րաֆֆու անվան դպրոցի հետնամասում դարձյալ կեղտաջրերը ողողել են ողջ տարածքը․ ծնողները սպառնում են իրենց երեխաներին տեղափոխել այլ դպրոց․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանի Րաֆֆու անվան թիվ 36 հիմնական դպրոցի տարածքում հերթական անգամ դիտահորերից դուրս եկող կեղտաջրերը ողողել են դպրոցի հետնամասը։
Այսօր՝ սեպտեմբերի 11-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում դպրոցի հարևանությամբ բնակվող բնակիչները, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին․ «5 օր է՝ դպրոցի հարևանությամբ կառուցված նոր էլիտար շենքերի կեղտաջրերը դիտահորերում լցվելու պատճառով դպրոցի տարածքում տիրում է գարշահոտություն։ Ում ասես, զանգահարել ենք, խոստանում են, որ կգան, խնդիրը կլուծեն, բայց առաջընթաց չկա։
Այնպես չի, որ գործ էլ չեն արել։ Գրեթե ամիսը 1-2 անգամ կեղտաջրերով է պատվում դպրոցի տարածքը ու թե՛ թաղապետարանից, թե՛ «Վեոլիա ջուր»-ից պարտաճանաչ եկել ու մաքրել են, բայց մի քանի օր հետո դարձյալ դիտահորերը խցանվել են ու կեղտը դուրս գալով՝ ողողել է ողջ տարածքը։
Խնդիրը պետք է լուծվի նոր կոյուղատարեր անցկացնելով, թե չէ ի՞նչ, էսօր էլ «Վեոլիա ջուր»-ը եկավ, իր գործն արեց, խցանումը բացեց, բայց վստահ ենք՝ մի քանի օր հետո նորից լցվելու է։ Միակ հույսներս Երևանի քաղաքապետարանի կողմից միջոցներ ձեռնարկելն է, որպեսզի պրոբլեմը հիմնովին վերացվի։
Երեխաները էս գարշահոտի պայմաններում են դասապրոցեսներին մասնակցում։ Ինչքա՞ն կարելի է ծնողներին համոզել, թե վերջը լավ կլինի․ իսկ թե ե՞րբ լավ կլինի, այդ վերջը չի երևում։ Ցավալին այն է, որ շատ ծնողներ արդեն դպրոցի էս անտանելի վիճակի պատճառով իրենց երեխաներին ուզում են տեղափոխել այլ դպրոց»։
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 30+
30+