211652_close_icon

Նոր Գեղիում տևական ժամանակ է՝ կեղտաջրերը ողողել են գյուղի դպրոցի տարածքը, մարզադաշտը, իսկ Նոր Հաճնի քաղաքապետը չի բարեհաճում ժամանել նշված վայր, վախենալով, որ էդ հոտը քթից դուրս չի գա․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

views-count26547 դիտում article-date 22:16 08-03-2025
Տևական ժամանակ է SHAMSHYAN.com-ը հեռախոսազանգեր է ստանում Նոր Հաճն խոշորացված համայնքի Նոր Գեղիի վարչական բնակավայրի բնակիչներից, ովքեր հայտնվել են անելանելի վիճակում ու չգիտեն՝ արդեն որ պատկան մարմնին դիմեն, որպեսզի երկար տարիներ չլուծվող ու գյուղի մի քանի փողոցները, գյուղի թիվ 1 միջնակարգ դպրոցի տարածքն ու մարզադաշտը գարշահոտությունից փրկեն։ 

Այսօր՝ մարտի 8-ին, դարձյալ նույն հակասանիտարական, գրշահոտ ու խոլերիայի վտանգ ներկայացնող իրավիճակն էր տիրում Նոր Գեղի գյուղի Արցախյան պատերազմում նահատակված հերոս Սամվել Մարդյանի անունը կրող փողոցում, թիվ 1 միջնակարգ դպրոցի ամբողջ տարածքում, քանի որ կեղտաջրերը ողողել էին ամբողջ տարածքը։

Խնդրի մասին եկար ու ձիգ տարիներ տեղեկացվել է նախկին գյուղապետին, հիմա արդեն Նոր Գեղիի վարչական ղեկավարին, սակայն վարչական ղեկավարը, ինչպես ժողովուրդն է ասում՝ գյուղապետարանը, այդքան դրամական միջոցներ չունի, որպեսզի խնդիրը լուծի, այլ պետք է հիմնովին փոխվի գյուղով անցնող սովետական տարիներից հայտնի խողովակները։

Ֆոտոլրագրողի հետ զրույցում բնակիչներն ասում էին․

«Բազմաթիվ անգամներ դիմել ենք Կոտայքի մարզպետարան, «Վեոլիա ջուր», վերջերս էլ մի քանի անգամ դիմել են Նոր Հաճնի քաղաքապետարան, սակայն ոչ մի օգուտ։ Էլ չենք ասում, որ էդ գարշահոտից բացի մի իսկական պատուհաս են դարձել նաև թափառող շները, որոնք լուրջ վտանգ են ներկայացնում երեխաների համար։ Նոր Հաճնի քաղաքապետը չգիտես ինչու մեկ օր չի բարեհաճում գա էստեղ ու սեփական աչքով տեսնի ու իր քթին առնի այդ գարշահոտը։ Էդ ժամանակ երևի թե քարը փեշից թափի ու «Վեոլիա ջրի» հետ խելք խելքի տա էս անտերությանը վերջ դնեն։ Ամոթն էլ է լավ բան։ Ասում էին՝ եթե մարզերում դառնում է խոշորացված համայնքեր, ապա գյուղացին շահում է։ Էս դեպքում մեր լոտոն ու Նոր Հաճնի քաղաքապետ Գագիկ Մաթևոսյանը մեր համար զրո դուրս եկան։ Ոչ մի անգամ չի մտածում այս ուղղությամբ։ Հիմա մեր հույսը Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանն է, ով ունի հնարավորություն՝ մեզ օգնելու համար»։

Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 45+
45+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր