19202 դիտում
13:03 22-05-2023
Արտակարգ իրավիճակ Երևանի Րաֆֆու անվան դպրոցի տարածքում․ կեղտաջրերը ողողել են դպրոցի բակը, իսկ Արաբկիրի թաղապետն ու «Վեոլիա Ջուրը» ջայլամի կեցվածք են ընդունել․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն մի քանի օր է՝ Երևանի Արաբկիր վարչական շրջանում, Րաֆֆու անվան դպրոցի տարածքում տիրում է հակասանիտրական վիճակ, ու գարշահոտությունը խեղդում է ոչ միայն դպրոցի աշխատակիցներին ու աշակերտներին, այլ նաև հարևանությամբ գտնվող բազմաբնակարան շենքերի բակիչներին։
Արաբկիր վարչական շրջանի ղեկավար Արամ Ազատյանը, ով քաջ ծանոթ է խնդրին, չի կարողանում, վերջապես, «Վեոլիա Ջրին» պարտավորեցնել, որպեսզի խնդիրը վերջնականապես լուծվի։
Այսօր՝ մայիսի 22-ին, ֆոտոլրագրող Գագիկ Շաշյանի հետ զրույցում բնակիչներն ասում էին․ «Էլ չգիտենք՝ ո՞ւմ դիմենք, ո՞նց դիմենք, որ էս անտեր խնդիրը վերջնականապես լուծեն։ Էլ հույս էլ չունենք, որ թաղապետարանը կամ Վեոլիա Ջուրը մի բան կանեն։ Ամոթ է։ Հետաքրքիր է՝ ձեր երեխաները, որ էս դպորցում սովորեին, ձեր դուրը կգա՞ր։ Մի քանի օրում կարող են խնդիրը լուծել, պրոբլեմը հիմնովին վերացնել։ Սակայն չեն ուզում տեղներից վեր կենան ու գան տեսնեն՝ ինչ են անում։
Ասում են՝ պայքարում ենք կորոնայի համավարակի դեմ։ Բա էս վիճակի դեմ ո՞վ է պայքարելու։ Թաղապետարանից էլ հույս չունենք։ Գալիս, ամբաղ-զամբաղ խոսում են, խոստանում են՝ հարցը կլուծեն, բայց «էշ մի սատկի, գարուն կգա»։ Ամոթն էլ է լավ բան։ Մի քանի օր առաջ Արտաշատի մանկապարտեզներից մեկում 10-ից ավելի երեխաներ թունավորման ախտանիշներով տեղափոխվեցին հիվանդանոց։ Բա էս դպրոցի երեխեքը, որ հիմա էս հոտից թունավորվեն կամ վարակվեն, հետաքրքիր է՝ թաղապետարանն ու «Վեոլիա Ջուրը» ի՞նչ ապրումներ են ունենալու․ Ո՛չ մի։ Նրանք հարմար կաբինետներում փափուկ աթոռներին նստած վայելելու են իրենց օրը, իսկ մարդիկ, հերն էլ անիծած՝ թե էդ օրը կընկնեն»։
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 58+
58+