211652_close_icon
views-count1042 դիտում article-date 18:28 10-09-2023

Լավրովը չի բացառել ապագայում ԵԱՏՄ-ի անդամակցությունը G20-ին

 Եվրասիական տնտեսական միությունը կարող է միանալ Քսանյակի խմբին Աֆրիկյան միության օրինակով` որպես կարևոր տարածաշրջանային միավորում: Նման ենթադրություն է արել Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը G20-ի գագաթնաժողովի արդյունքներով մամուլի ասուլիսի ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Լավրովը հիշեցրել է G20-ին Աֆրիկյան միության անդամակցության մասին, և այդ գործընթացը, նրա խոսքով, «արտացոլում է միտումների առկայությունը»։ Մտքեր են արտահայտվում, որպեսզի «քսանյակին» միանան նաև Արաբական պետությունների լիգան, Լատինական Ամերիկայի և Կարիբյան ավազանի երկրների համագործակցությունը, հավելել է դիվանագետը:

«Գուցե ինչ-որ փուլում Եվրասիական տնտեսական միությունը դիտարկվի որպես տարածաշրջանային կառուցվածքային այդպիսի մասնակիցներից մեկը։ Ի դեպ, անհրաժեշտ կլինի այդ խումբ ԵՄ-ն տեղափոխել։ Քանի որ, անկեղծ ասած, դա ինչ-որ չափով անհամաչափ է թվում` և Եվրամիության առաջատար երկրները, և Եվրախորհրդի և Եվրահանձնաժողովի ղեկավարությունը։ Հարցեր կան, բայց կյանքը կհուշի»,-հայտարարել է Լավրովը։
 

Նմանատիպ նյութեր