Լավրովը G20-ի գագաթնաժողովի ժամանակ նորից հանդիմանել է լրագրողներին
Ռուսաստանի ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Համբուրգում G20-ի գագաթնաժողովի ժամանակ, ԱՄՆ-ի ու Ռուսաստանի առաջնորդների հանդիպումից հետո պատասխանելով հարցերին, նորից հանդիմանել է մի լրագրողի, որը հարց տալու համար ընդհատել է իր գործընկերոջը։ Այդ մասին հայտնում է Газета-ն:
«Դուք որտե՞ղ եք դաստիարակվել։ Մարդն առաջինն էր հարց տվել»,- ասել է Լավրովը Սիրիայի մասին հարցին պատասխանելու ժամանակ: