Յունկերը բացառել է մինչև 2019 թ-ը որևէ պետության անդամակցությունը ԵՄ-ին
Եվրամիությունը չի բացառում հետագա ընդլայնման հնարավորությունը, սակայն մինչև 2019 թվականը նոր երկիր իր կազմ վստահորեն չի ընդունի, նման հայտարարությամբ է այսօր հանդես եկել Եվրախորհրդի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ստրասբուրգում Եվրախորհրդարանի անդամների առջև իր տարեկան հաշվետվության ժամանակ, հաղորդում է Tass-ը։
Խոսելով Թուրքիայի մասին՝ նա նշել է, որ նույնը վերաբերում է նաև Անկարային։
«Թեկնածու երկրները պետք է ԵՄ մտնելու համար լիովին առաջնային դարձնեն իրենց համար օրենքի գերակայությունը։ Ակնհայտ է, որ ոչ մի թեկնածու երկիր դեռևս պատրաստ չէ դրան»,-ասել է Յունկերը և հավելել, որ Եվրամիությունը նույն հստակ պահանջներն ունի ցանկացած թեկնածու երկրի հանդեպ։