211652_close_icon
views-count790 դիտում article-date 13:46 16-06-2023

Սթոլտենբերգը բացառել է ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցությունը հակամարտության թեժ պահին

ՆԱՏՕ գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը բացառել է Ուկրաինայի անդամակցությունը դաշինքին հակամարտության թեժ պահին, բայց հերթական անգամ կրկնել է այն պնդումը, որ դաշինքի դռները Կիեւի համար բաց են մնում։

«Բոլոր դաշնակիցները համաձայն են, որ Ուկրաինան դառնա ՆԱՏՕ անդամ։ Ոչ դաշնակիցներից որեւէ մեկը, ոչ անգամ Ուկրաինան չեն պատկերացնում, որ Ուկրաինան կարող է դաշինք մտնել պատերազմի թեժ պահին։ Բոլոր դաշնակիցները խոսում են այն մասին, որ դաշինքի դռները բաց են։ Մենք դա ցույց ենք տվել՝ ինտեգրելով Ֆինլանդիային եւ Շվեդիային»,- ասել է Սթոլտենբերգը France 5 ֆրանսիական հեռուստաալիքի հարցազրույցում, որից ուրբաթ մեջբերում է հրապարակել  դաշինքի մամուլի ծառայությունը։

Պատասխանելով Ուկրաինայի համար հնարավոր երաշխիքների մասին հարցին, որոնք կքննարկվեն Վիլնյուսի գագաթաժողովում, նա նշել է դաշինքի ներսում տեղի ունեցող բանավեճերը, որոնց նպատակն է հակամարտության կրկնության կանխումը։ «Մենք բազմաթիվ բանավեճեր ենք ունենում՝ ուղղված այն բանին, որ պատմությունը չկրկնվի... Ուստի մեր պարտավորություններն Ուկրաինայի առջեւ պետք է կրեն երկարաժամկետ բնույթ»,- ասել ՆԱՏՕ գլխավոր քարտուղարը։

Նմանատիպ նյութեր