1513 դիտում
21:14 07-09-2023
Ադրբեջանում 20-ամյա աղջկան մեղադրել են Հայաստանի օգտին լրտեսության համար
Ադրբեջանում 20-ամյա աղջկան մեղադրել են Հայաստանի օգտին լրտեսության և ՀՀ հատուկ ծառայության աշխատակցի միջոցով Ադրբեջանի մասին տեղեկություններ փոխանցելու համար:
«Արցախպրես»-ի փոխանցմամբ, Ֆիդան Ալիևային մեղադրանք է առաջադրվել հայրենիքի դավաճանության հոդվածով։ Նրան սպառնում է մինչև 20 տարի կամ ցմահ ազատազրկում։
Ալիևան եղել է 2022 թվականի դեկտեմբերի 12-ին Լաչինի միջանցքը արգելափակած «էկոակտիվիստների» շարքում։ Նշվում է, որ նա տեղեկություններ, տեսանյութեր և լուսանկարներ է ուղարկել Հայաստանի հատուկ ծառայության աշխատակցին, որի հետ ծանոթացել է Telegram հավելվածի միջոցով։ Աղջիկը հերքել է մեղադրանքները։

Նմանատիպ նյութեր
15820 դիտում
16:49 07-05-2017
Ադրբեջանում Հայաստանի օգտին լրտեսության կասկածանքով զինծառայողների և քաղաքացիական անձանց խումբ է ձերբակալվել
Այս բաժնից
1396 դիտում
22:36 20-01-2025
Պուտինը շնորհավորել է Թրամփին ԱՄՆ նախագահի պաշտոնը վերստին ստանձնելու առթիվ
1048 դիտում
21:37 20-01-2025
Դոնալդ Թրամփը պաշտոնապես ստանձնեց ԱՄՆ 47-րդ նախագահի լիազորությունները
1348 դիտում
21:13 20-01-2025
Վաշինգտոնում մեկնարկել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի երդմնակալության արարողությունը