61491 դիտում
16:09 04-09-2023
Արմավիրի մարզում ողբերգական ավտովթարը տեսագրվել է տեսախցիկի կողմից․ Toyota-ն չթույլատրելի հատվածով շրջադարձ է կատարել՝ ստեղծելով վթարային իրավիճակ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
SHAMSHYAN.com-ը ներկայացնում է տեսախցիկի արձանագրածը, թե ինչպես է սեպտեմբերի 2-ին Արմավիրի մարզում տեղի ունեցել ողբերգական ավտովթարը, երբ Toyota Camry-ի վարորդը կոպիտ կերպով խախտելով ճանապարհային երթևեկության կանոնները՝ վթարային իրավիճակ է ստեղծում ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենայի վարորդի համար, ինչն էլ դառնում է ողբերգական ավտովթարի պատճառ։
Դեպքի փաստով Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում պարզվել է․ Toyota Camry-ն վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 63-ամյա Աշոտ Հակոբյանը, ով տեղափոխվել է Վաղարշապատ բժշկական կենտրոն, իսկ 07-ը վարել է Արմավիրի մարզի բնակիչ, 65-ամյա Գուրգեն Մարկոսյանը, վերջինը տեղում մահացել էր։
Ինչպես ավելի վաղ հայտնել էր SHAMSHYAN.com-ը, ողբերգական ավտովթար էր տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 10:10-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 14 կմ հատվածում՝ Զվարթնոցի վարչական տարածքում, բախվել են Toyota Camry և ВАЗ 2107 մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով 07-ի վարորդը տեղում մահացել էր, Toyota-ի վարորդն էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով օպերատիվորեն ժամանած «Վաղարշապատ» բժշկական կենտրոնի բժիշկների կողմից տեղում առաջին բուժօգնությունն էր ստացել և տեղափոխվել «Վաղարշապատ» բժշկական կենտրոն:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետ Արթուր Բդոյանը, վարչության պետի օպերատիվ գծով տեղակալ Հովհաննես Արիստակեսյանը, ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Ոսկանյանն ու բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Գևորգ Միքայելյանը:
Ժամանել են նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ գումարտակի հրամանատար Արսեն Մարդոյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Արամ Ադիբեկյանի, վաշտի հրամանատար Մառլեն Սարգսյանի և դասակի հրամանատար Արտակ Հակոբյանի գլխավորությամբ:
Վթարի մասին ՃՈ 1-77 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Երվանդ Ալեքսանյանը տեղեկությունը փոխանացել էր Հայաստանի Քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչության Վաղարշապատի քննչական բաժին, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ վարչության պետ Սամվել Սիմոնյանի, Վաղարշապատի քննչական բաժնի պետ Դավիթ Բարոյանի և օրվա պատասխանատու հերթապահ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչի գլխավորությամբ:
Լուսանկարներն ու տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։

ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 77+
77+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ
Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
2071 դիտում
21:00 20-12-2024
Դիտեք առաջիկա կիրակի՝ «Սուր անկյուն» հաղորդաշարի եթերում, ժամը 22:00-ին (22.12.2024 թ․)