Ավտովթար՝ Երևանում. Թբիլիսյան խճուղում բախվել են «Nissan»-ն ու «Opel»-ը. վերջինը չթույլատրելի հատվածով փորձել է շրջադարձ կատարել, ինչն էլ դարձել է վթարի պատճառ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Երեկ՝ հուլիսի 30-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:10-ի սահմաններում Թբիլիսյան խճուղում բախվել են Արցախի Հանրապետության քաղաքացի 25-ամյա Դանիել Ղազարյանի վարած «Nissan» և Կոտայքի մարզի բնակիչ 31-ամյա Արմեն Ավետիսյանի վարած «Opel» մակնիշի ավտմեքենաները:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, բարեբախտաբար տուժածներ չկան:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության ոստիականության պարեկային ծառայության Երևան քաղաքի գնդի 1-ին գումարտակի 2-րդ վաշտի պարեկները՝ գումարտակի հրամանատարի տեղակալ Կարեն Ավետիսյանի գլխավորությամբ:
Վթարի փաստով ՊԾ Երևան քաղաքի գնդում փաստաթղթեր են կազմվում:
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի մեղավորը եղել է «Opel»-ի վարորդը, ով չթույլատրելի հատվածից շրջադարձ է կատարել, վթարային իրավիճակ է ստեղծել «Nissan»-ի վարորդի համար, ինչն էլ դարձել է վթարի պատճառ:
Լուսանկարներն ու տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։