211652_close_icon
views-count11888 դիտում article-date 19:10 02-09-2023

Քեզ բացակա չենք դնի. Երևանում Լևոն Արիսյանի անվան թիվ 127 ավագ դպրոցի դասասենյակներից մեկն անվանակոչվեց լեգենդ դարձած հերոս, դպրոցի նախկին սան Ռոբերտ Գևորգյանի անվամբ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Երեկ՝ սեպտեմբերի 1-ին,  Գիտելիքի և դպրության օրվա առթիվ Երևանի Քանաքեռ Զեյթուն վարչական շրջանում գործող  Լևոն Արիսյանի անվան համար 127 ավագ դպրոցի դասասենյակներից մեկը անվանակոչվեց դպրոցի սան, 2022 թվականի սեպտեմբերի 13-ին իր կյանքը զոհաբերած, նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոբերտ Գևորգյանի անվամբ:

Դասասենյակի անվանակոչման համար միջոցառմանը հրավիրված էին հերոսի հարազատները, ընկերները՝ այդ թվում զինակից, հերոսածին մայրեր, դպրոցի ուսուցչական կոլեկտիվն ու սաները, ներկայացուցիչներ ՀՀ Պաշտպանության նախարարությունից, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի աշխատակազմից:

Դասասենյակի բացման պատիվն ընձեռնվեց հերոսի եղբորն ու քրոջը, որից հետո դասասենյակում ցուցադրվեց հերոսի մասին ֆիլմ, ապա դպրոցի սաները  ներկայացրեցին նրա կյանքն ու կենդանի կատարմամբ հնչեցին զինվորին նվիրված երգեր: 

Հուզիչ էր դասղեկի խոսքը, իսկ Պաշտապանության նախարարության ներկայացուցիչը հերոսի ծնողներին փոխանցեց ՀՀ ՊՆ  պատվոգիր՝ հերոսի կողմից ցուցաբերած խիզախության և հայրենիքին մատուցած ծառայության համար: 

Ինչպես ավելի վաղ հայտնել է SHAMSHYAN.com-ը, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանում Զ. Քանաքեռցու 151/4 շենքի բակում չէին դադարում մարդկանց այցերը հունիսի 1-ին Կապանում չարաբաստիկ 2022-ի սեպտեմբերի 13-ին իր կյանքը զոհաբերած, նահատակված, լեգենդ դարձած հերոս Ռոբերտ Գևորգյանի անվամբ բացված խաչքար-հուշաղբյուրին։

Հունիսի 1-ին, երբ բացվել է հերոսի անվան խաչքար-հուշաղբյուրը, ներկա էին ոչ միայն հերոսի հարազատներն ու ընկերները՝ այդ թվում զինակից, այլ նաև հերոսածին մայրեր, Արցախյան բոլոր պատերազմներում մասնակցած, նահատակված, լեգենդ դարձած հերոսների հարազատներ, Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի ղեկավար Արտակ Հովակիմյանի աշխատակազմի և ՀՀ Պաշտպանության նախարարության ներկայացուցիչներ, ինչպես նաև հյուրեր ոչ միայն մայրաքաղաքից ու մարզերից, այլ նաև Արցախից ու ԱՊՀ երկրներից։

Սպիտակ սավանը խաչքարի վրայից իջեցրել էին հերոսի քույրն ու եղբայրը, ապա հոգևոր հովվի կողմից օծվել էր այն ու ներկաները ծաղիկներ էին խոնարհել խաչքարին։

Հուզիչ ու պարտավորեցնող էր նաև քաղաքական ու հասարակական գործիչ, «Նոր Հայաստան» կուսակցության ղեկավար, փաստաբան Նորայր Նորիկյանի խոսքը։

Գևորգյան Ռոբերտ Արմենի

Ծնվել է 01.06.2004 թվականին։

2010-֊2019թթ․ սովորել և ավարտել է Ռուբեն Միրոյանի անվան 77 միջնակարգ դպրոցը, դպրոցի հետ զուգահեռ ընդունվել է Կ.Սարաջյանի անվան երաժշտական դպրոցի դհոլի բաժին՝ որպես դհոլահար, 2013թ-ից ուսումը շարունակել է «Վահագն» դհոլահարների անսամբլում։

2019-2022թթ․ սովորել և ավարտել է Լ. Արիսյանի անվան 127 ավագ դպրոցը։

27.06.2022թ զորակոչվել է բանակ՝ զինվորական պարտքը կատարելու,ծառայել է Կապանում։

Սեպտեմբերի 13-ի չարաբաստիկ օրը, լինելով 2,5 ամսվա ծառայող, իրենց խաբելով տարել են իբրև ինժեներական աշխատանքների, տղաներին բահի փոխարեն տվել են զենք ու տղաները սկսել են պատերազմել թշնամու հետ՝ չխնայելով արյան վերջին կաթիլը, ունենալով հրազենային վիրավորումներ։

Տեսնելով թշնամին իրեն շատ մոտ է, մտածել է՝ որպեսզի գերի չընկնի, ինքն իր մեջ վերջին ուժերն է գործադրել, ինքն իրեն հրազենային մի կրակոցով անմահացրել է։

Հուղարկավորված է «Եռաբլուր» պանթեոնում։


Լուսանկարները և տեսանյութերը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 280+
280+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր